ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ձու արտադրող խոշոր ընկերությունները տուգանվեցին․ Ահա, թե ինչ է պարզվել
Նախ նշենք, որ հավկիթը շարունակում էր թանկանալ, Երևանի խանութներում 10 հատ հավկիթի գինն անցնում էր ութ հարյուր դրամը։ Ամիսներ առաջ ձվի գինը

գրեթե կիսով չափ ցածր էր։ Ձու արտադրող խոշոր ընկերությունները տուգանվեցին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հшրուցել ձու արտադրող ընկերությունների հանդեպ: ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության
համաձայն ՝ վարույթը հարցվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների մասին, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ժամանակ: Վարչական վարույթ հարпւցվել է «Աշտարակ ձու»,«Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ»,

«Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ հայտնել էր, որ մարտի 30-ին վարույթ կհարուցեն շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար: