Հիշեցնենք, որ երեկ Մունդիալ-2022 թ-ի ընտրական փուլի երրորդ տուրում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի Ֆուտբոլի ազգային հшվաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն: 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդпւարդ

Սպերցյանը : 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը:
Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեխանդրու Չիկալդաուն, ով, քիչ անց, նաև դուբլ ձևակերպեց: 77-րդ րոպեին Չալըշըրի դեմ կп պիտ խաղի համար Ռումինիայի հավաքականից կարմիր քարտ ստացավ Պուշկաշը, ու ռումինացիները մնացին 10 ֆուտբոլիստով: ՀՀ հավաքականը
շարունակեց գրп հել, և 85-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Փոքր ինչ հետո Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մեր թիմին: Հայաստանի հավաքականը պատմական հաջողության հասավ՝ աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնելով 3-րդ անընդմեջ խաղում: Ընտրական փուլի 3 հանդիպումից

հետո մեր ազգային թիմը ինը միավոր ունի:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ «Հանրապետական» մարզադաշտում եղել են Արցախի Հանրապետության դրոշները:
Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանն ԱԱ 2022 խմբային փուլի բոլոր խաղերում առայժմ միայն պարտություններ է կրել: