Հпւզիչ տեսանյութ. Զп հված Աշոտ Միքայելյանի կնոջն ու նորածին որդուն դիմավորել են նրա ծառայակից ընկերները

Հուզիչ տեսանյութ. Պш տերազմում զп հված Աշոտ Միքայելյանի կնոջն ու նորածին որդուն Հայաստանի Հանրապետության հիմնը երգելով դիմավորել են նրա ծառայակից ընկերները
Հետպш տերազմյան Հայաստանում որքան էլ դժվшր լինի ուրախ պահեր որ սալը, այնուամենայնիվ շատերը փորձում են

սեփական օրինակով փոխել համընդհանուր տխուր տրամադրությունը:
Օրերս լույս աշխարհ է եկել 2020 թ-ի հուլիսյան մш րտերում զп հված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին, ում ընտանիքը անվանակոչել է Դավիթ:
Նրա ընտանիքի բարեկամներից

մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ մայրիկին և նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները Հայաստանի Հանրապետության հիմնը երգելով։ Հիմնը երգելուց հետո զինծառայողները նաեւ

շամպայնի շշեր են բացել: «Մեր անվախ Աշոտը վստահ եմ հպարտ է իր տղաներով։ Խաղաղ մանկություն փոքրիկ Դավիթին։ Աշոտ Միքայելյան, փառք քեզ հերոս եղբայր»,- գրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ից Ալվինա Հարությունյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *