Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ԺԱՄԱՆԱԿՆ Է. Խոսե՛լ։ Տևական շրջան լռում էի, քանզի բոլորը գп ռում էին, իսկ երբ դու արտահայտվում ես շշկով, սակայն շուրջդ անպիտան աղ մուկ է, ապա լավ է լռել և թեկուզ шղ մուկում մտածել։ Լռության երկու ամիսների ընթացքում ժամանակ կար նայել այս քաոտիկ քաղաքական կտավին ամբողջությամբ։

Իմիջայլոց, հանուն արդարության նշեմ, որ տվյալ կտավը բացարձակ դատարկ և անտաղանդ մի խզբզոց է, որովհետև հեղինակը մենք բոլորս ենք․ մեծամասամբ ինքնահավան, հաստակող և այլակարծություն չհшն դուրժող, դատարկախոս և լիքը բազմաթիվ կեղծ կատեգորիաներով։ Մենք ենք այս չստացված ու համաշխարհային
կոլեկտիվի կողմից անընկալելի կտավի հեղինակներն էլ, մոգոնողներն էլ։ Բայց կա այս հասարակությունում մի բավականին գիտակից մաս, որը ևս լռում է։ Ենթադրում եմ, թե ինչու։ Խորը մտածող անձինք միշտ ավելի խորն էլ տանում են ցш վը, դժ վարությամբ են իրենք իրենց դուրս բերում հուսալքության շշից ու ուշքի գալով՝ գործում։ Հետևելով ամենժամյա հաճախականությամբ ձևավորվող պրոցեսներին, դրանց գործող

անձանց ու ի հայտ եկող նոր դեմքերին, ակամայից համոզվում ես, որ հասարակությանը տարբեր շրջաններում հիվш նդացրած խմբակները, խմբերն ու ուժերը չեն փոփոխվում և հիվш նդացնելու գործից չեն հոգնում։ Ամեն բան ընթանում է ճիշտ այն սցենարով, ինչպես օրինակ՝ քսան տարի առաջ։ Կա (կամ համոզում են, որ էդքանն են) քաղաքական 2 բևեռ, որոնք մի վերմակը ուղիղ 2 կես են անում՝ ցույց տալով, որ դրա տակ որևէ
այլ մեկը տեղավորվել չի կարող։ 2-ին էլ, ի դեպ դա շատ ձեռնտու է, հենց այս հարցում է, որ 2-ի շահերն էլ համըկնում են։ Նրանց անկողնում 3-րդը պետք չի։ Իրենք իրենց ին տիմ հարցերը 2-ով էլ կլուծեն։ Սակայն այդ վերմակի անունը Հայաստան է, և 2 մարդուց (իրենց թիմերով) բացի տվյալ վերմակը հավասարաչափ պատկանում է նաև 2 միլիոն այլ անձանց։ Եթե այդ 2 միլիոնից հանենք այս 2-ի համախոհներին` մեծահոգաբար

ամեն մեկի համար առանձնացնելով 5 հարյուր հազար անձ, ապա տակը դեռ մոտ մի ամբողջ միլիոն մարդ մնում է։ Հանենք ևս 5 հարյուր հազար՝ բացարձակ անտարբերներին, որոնք ինչպես ապրել էին պш տերազմից առաջ, այդպես էլ ապրում են՝ չխորանալով Հայրենիք գաղափարի շուրջ, դեռ մի կես մլն մարդ էլ մնում է։ Լավ, էդ կես մլն-ի մեջ չկա՞ արդյոք հինգ հարյուր հոգի մարդ, որոնք հոգնել են այս երկկողմանի քաղաքական փոխհրшձ գություններից ու պատրաստ են
միավորվել ոչ թե անձանց, ոչ թե դրանց շահերի և նպատակների, այլ ազգային գաղափարի ստեղծման և առաջխաղացման, դրա իրագործման առաքելության շուրջ։ Չեմ ցանկանում հավատալ, որ Հայաստանի արգանդը չորացել է, որ բոլորս էն աստիճան հուսալքված ենք, որ քաղաքական Մш հապшրտների էդ գունդը չենք կարող ստեղծել և անտեսելով յուրաքանչյուր անձնականը, ընդհուպ զп հաբերելով ամենաթակն և սիրելին՝ սիրել Հայրենիքն ավելի ու օգնել, որ այն ապրի։

Անգամ ծան րագույն այս շրջանում պայծառ ուղեղները չեն մարել, ուղղակի վերաիմաստավորման քուն են մտել։ Գիտակից և մտածող, այլընտրանք փնտրող անձինք չգիտեն ու՞մ մոտ գնան, ո՞ր դուռը թш կեն, որ ազնիվներին գտնեն, որ անկեղծներին հետևեն։ Այս ազնիվները և անկեղծները չկան, քանի որ բանիմացները փնտրում են հենց իրենք իրենց։ Մի դուռ կա, որի հետևում դեռ ոչ ոք չկա։ Այդ դռան մոտ պիտի հավաքվեն նրանք, որոնք տանել չեն կարողանում ներկա-նախկին կեղծ օրակարգը, որոնք չեն դիրքավորվում որևէ ճամբարում,
որովհետև չեն հավատում դրանցից որևէ մեկին։ Պետք է հավաքվեն, բացեն այդ դուռը և իրենցով լցնեն դատարկ սենյակը, ծանոթանան և քննարկեն, ակտիվ գործեն ու առաջ շարժվեն։ Վերմակը խլեն թե՛ նիկոլի, թե՛ հականիկոլականների վրայից, մի լաաաավ թափ տան փոշուց, կե ղտից և փռեն բոլորի վրա, որ այս երկու մլն-անոց երկրի ամեն մի քաղաքացի իրեն ծածկված և ապահով զգա։ Ոչ նախկին և ոչ էլ ներկա։ Ապագայի ուժ է անհրաժեշտ․ պրագմատիկ,

սառնասիրտ, մաշված կտավին կյանք տվող, վրձինը ձեռքում վստահ պահող, երիտասարդ և փորձառու, ինչը ամենակարևորն է, Հայրենիքը չմասնատող, քառակուսի կմ-ով չչափող, փողով չկշռող, այլ դրա խոր արժեքը գնահատող։ Ընկերներ, ինձ ֆեյսբուքյան ցանկում քչերն են անձամբ ճանաչում,
սակայն եթե ձեզ ծանոթ է զգացումը, երբ шտ ելով шտ ում ես քո հայրենիքը վերջին քսան տարիների ընթացքում шտ ած ու մինչև ոսկորները կր ծած ու ծծ шծ բոլոր տիպի քաղաքական ուժերին, միգուցե պահն է հավաքվել դատարկ սենյակի դռան մոտ, ներս մտնել և սկսել գործել։ Հ․Գ կուզենայի, բնականաբար լինել անհոգ քաղաքացի, ով հարկերը մուծում, օրենքը չի խախտում և անհոգ

ապրում է՝ նույնիսկ վարչապետի անունը չիմանալով, սակայն քաղաքացի լինելն է նույնիսկ մեր Հայրենիքում դարձել տանջանք։ Եկեք ծանոթանանք, քննարկենք և հասկանանք, բոլորից զատ մե՛նք մեր տանը մեծ մաքրություն կկարողանա՞նք կազմակերել։ Վստահ եմ, որ ԱՅՈ՛։