ՈւՇԱԳՐԱՎ. Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. ինչ է կատարվում ՊՆ-ում եւ ինչ կապ ունի նախարարը

ՈւՇԱԳՐԱՎ. Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. ինչ է կատարվում ՊՆ-ում եւ ինչ կապ ունի նախարարը
News.am-ը գրում է.
Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` քիչ առաջ

պաշտոնից ազատվել է Պաշտպանության Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ մեզ հասած լուրերի, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ Պաշտպանության Նախարարության ղեկավար կազմը ստորագրել է: Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, իբր

նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Կայքն արդեն գրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը վի րшհատության պետք է ենթարկվի, բայց ըստ ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների, «շան գլուխը այլ տեղ է թш ղված»: Մասնավորապես, ըստ այլ խոսակցությունների՝ Արծրուն

Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել Պաշտպանության Նախարարության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Ավելին, ըստ կայքին հասած լուրերի, ՊՆ աշխատակազմում շատերը խնդիրներ ունեն նախարարի հետ, որոնց լրատվամիջոցը կանդրադառնա առաջիկայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *