ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի յոթից ինը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-ից 9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին

Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում ու Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝
Ապրիլի յոթի ցերեկը, 8-9-ը, տասի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի տասի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի յոթի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա յոթից ինը աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի յոթի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի ապրիլի ութի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.40C (1975 թվական) • Օդի նվազագույն ջերմաստիճան`-1.50C (1988 թվական) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ Ու ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: