Ալիեւին զш յրացրել են մոսկովյան պայմանավորվածությունները, և նա որոշել է… Լաուրա Բաղդասարյանի հնարավոր տարբերակները՝ կատարվածի շուրջ

Լաուրա Բաղդասարյանը գրել է.
Երեկ Փաշինյանը Պուտինի հետ Մոսկվայում քննարկում/խոսում է հայ գե րիների վերադարձի մասին։ Այսօր Ալիեւը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկում է հայ-ռուսական աշխատանքային հանդիպման արդյունքները։ ԶԼՄ-ները հայտնում են, թե

այսօր երեկոյան մոտ հիսուն ռш զմագ երի է վերադարձվելու ՀՀ- ին, որոնք ժամանելու են Բաքվից ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ նույն ինքնաթիռով։ Այնուհետև հաղորդվում է, որ գե րիներ ինքնաթիռում չեն եղել, իսկ ռուսաստանյան գեներալը միայնակ է ժամանել Հայաստան։ Տարբերակ մեկ- Ալիեւին զш յրացրել են մոսկովյան պայմանավորվածությունները,

և նա չեղյալ է հայտարարում գե րիներ վերադարձնելու նախնական պայմանավորվածությունները։ Ռш զմագե րիների հարցը քաղաքական ճնշման գործիք սարքելու էլի մի, հերթական փաստ։ Տարբերակ երկու – Իրականում ռш զմագե րիներ վերադարձնելու Ալիեւի որոշումը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր։ Սակայն

շրջանառվեց հայկական կողմում կրկին նյարդեր լարելու համար։ Սա Ալիեւին բնորոշ հատկանիշ է։ Նա մինչեւ այժմ դեռ հաճույք է ստանում մեր թեմայով։ Տարբերակներից որն էլ լիներ, հնարավոր է ուղեղս չի էլ հերիքում այլ առավել նենգ տարբերակներ ձեւակերպելու համար, ինչո՞ւ գերիների հարազատներին հաղորդվեց այս լուրը։ Մե ղք չե՞ն այդ մարդիկ։ Մինչեւ

ե՞րբ մեր տեղեկատվական դաշտը պիտի մաս կազմի ալիեւյան ինֆոդիվերսիաներին և արդեն հայկական ինֆոտարածքում ավարտին հասցնի Ալիեւի գծագրած գործողությունները։ Անհրաժեշտ է պարզել՝ ով ումից է իմացել ռш զմագե րիների ոչ թե հնարավոր, այլ հաստատ վերադարձման

մասին լուրը, դրա ծագումնաբանությունը։ Հ.Գ. Առջեւում ընտրություններ են, քարոզարշավ, մեկը մյուսի գլխին տարբեր լшփեր թшփելու ժամանակահատված։ Գոնե ռш զմագե րիների հարցը թեմա չսարքեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *