Նարեկ Մանուկյանը գրում է. Հա, այս նկարի գեշ տղեն ես եմ: Երբ ծառայության ժամանակ իմացա, որ News.am-ը նկար ա քցել ուզում էի տեսնեի` ինչ նկար ա: Հետո տեսա, ասում էի էդ նկարը բիծ ա իմ կյանքում :Դ բոմժավարի, կեղտոտ հագիստով, յաբախտի միհատ անկապ կասկա
գանգիս դրած, կարծում էի` էդ նկարը ով տենա ինձանից յան ա տալու :Դ Հիմա ես ինքս եմ իմ ձեռով քցել այս նկարը: էս վիճակից հետո ապրելը դզում ա: Մինչև վերջ կարդացեք, որ չմտածեք ստեղ ռեկլամ կա: ՈՒզում ա անցնի 2 տարի, թե 80, Չի լինի մի նենց տարի, որ ապրիլի 2-ու չհիշվի: Էդ բառից բուն իմաստով ապրած կինո ա: Ապրիլի 1-ի գիշերը գլուխը բարձին դնելուց

ոչ մեկ էլ չէր մտածի որ մյուս բարձին դնելը մի 3 ամիս հետո ա լինելու: Դե, կինոն կմնա կուլիսների հետևում, Եվ սաղ խորիմաստ թվացող զզվցնող ստատուսներից կասեմ միայն մեկը, Հանգիստ քնել կարանալը, գլուխը բարձին դնելը, Գլխիդ վերևը ծածկ ունենալը, էդ ոչ թե նոռմալ ա, ոչ թե լավ ա, այլ իրոք շռայլություն ա: Գնահատեք ամեն բան… կյանքի լավը էն ա, որ ինքը հա
ցույց ա տալիս, որ առավել վատ միշտ էլ կարա լինի: Ինքը սովորացնում ա: Դու սովորելու հետ սեր չունես: Քիչ փնթնփնթա: Որ դու մտածես քո հետ կատարվածը ամենավատն ա, տենց դու քո ձեռով մш հվանդ վկայականն ես ստորագրում : Տենց ապրել չի լինի: Միշտ պիտի մտածես, որ ամենավատը դեռ առջևում ա: Եթե սրան չդիմանաս, էլ հետո ի՞նչ պիտի անես:

Կային շատ կյանքեր, որ էլ չկան, և էդ կյանքերի չլինելու գնով այժմ լիքը կյանքեր հնարավորություն ունեն շռայլորեն գլուխը բարձին դնեն և վայելեն, սակայն էդքանից հետո լիքը մարդկանց ուղեղում դեռ կան փտած բջիջներ ,որ էդքանը չհասկանալով, Մի հատ սըթից պատճառից հիասթափվում են կյանքից, երես են թեքում, հոգնում են ապրելուց: Երբեք էլ չգիտես, քնես արթնանաս ինչ կլինի, Մի օր կզարթնես ու ունեցածդ թանկ մարդկանցից մեկը կմոռանա զարթնելը,
Մի օր էլ դու կքնես ու չես հիշի զարթնելու մասին, Իսկ մինչև էդ, հիմիկվանից սկսի կյանքին սիրելը, Մի սպասի, որ կյանքը ստիպի դա: Կյանքը խելոք սովորացնել չունի, ինքը Ձեռիցդ խլում ա, նոր հասկանում ես ինչ ունեիր, ինչ ես կորցրել: Սակայն ամենից առաջ հասկացնում ա, որ ամենամեծ բանը որ չունեիր, էդ խելքդ էր: News.Am-ից և մնացածներից էլ մենակ լավ նորություններ տենանք բանակի, զինվորների և առաջնագծի մասին:

Բարի, Անփորձանք և խաղաղ ծառայություն զինվորներին: Եթե դա կա, մեզանից շատտ քիչ բան ա պահանջվում, Ընդամենը գիտակցելը: պարզապես զզվելի ա էն, որ մի քանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր, ուղղակի ապրելը, իսկ ով որ անհոգ ապրում ա, շտոտը վիձիծե լի «Հոգնել» ա կյանքից: Անշնորհակալ, թուլամորթ մոլախոտի մտածելակերպ: Հայ զինվոր Նարեկ Մանուկյան