Գե րիների առումով ո՞վ խшբեց… Ստացվում է, կրկին ստե՞ց ՀՀ իշխանությունը…Գիտե՞ք՝ ինչու… քանի որ… Նաիրի Հոխիկյանի վերլուծականը

Նաիրի Հոխիկյանը գրել է. Ո՞վ խաբեց գեր իների առումով․ Փաշինյանը ապրիլի յոթին Ռուսաստանում հանդիպումների ընթացքում ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գե րիների վերադարձի թեմայով։ Ապրիլի 8-ի 21։33-ին ԱԺ «Իմ քայլը»

խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ հայտարարեց, թե մի քանի ժամ անց հայ գե րիները վերադառնալու են։ Րոպեներ անց այդ լուրը պաշտոնապես հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Իրականում լավ լուրը առաջինը տարածելու

համար իրար հերթ չէին տալիս բարձրագույն իշխանության մարմինները, մինչդեռ գե րիների վերադարձի մասին տեղյակ չէին այդ գործի համար պատասխանատու առանցքային մարմինները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն։ Որտեղի՞ց էին տեղեկացել գե րիների վերադարձի վերաերյալ վարչապետի և փոխվարչապետի մամուլի

խոսնակները և Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը։ Տրամաբանորեն՝ ամենավերին օղակից, քանզի չէր կարող, օրինակ, Մանե Գևորգյանը պաշտոնապես հաստատել լուրը՝ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը կամ հանձնարարությունը ստանալու։ Ի վերջո, եթե կար տեղեկություն, ապա պետության ղեկավարն ունի տեխնիկական ռեսուրսներ՝ կապ

հաստատելու նաև օդում գտնվող ինքնաթիռի հետ ու ճշտումներ կատարելու։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը օդանավում գտնվող Ռուստամ Մուրադովից հարցնել գե րիների մասին, հետո նոր իր ենթականերին հրш հանգել տարածել տվյալ սուտը։ Ինքնաթիռի վայրէջքից հետո, երբ մարդիկ հասկացան, որ գե րիները չեն վերադարձել, Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը փոշմանել է։ Արդեն ապրիլի ինին Ռուստամ Մուրադովի խոսքից

պարզ եղավ, որ Ադրբեջանը չէր էլ համաձայնել, որ հետո փոշմաներ․ «Պրп վոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։ Գեր իների վերադարձ պլանավորված չի եղել, դա հասարակ աշխատանքային այց էր»,- նշել է Մուրադովը։ Ստացվում է, նորից ստե՞ց ՀՀ իշխանությունը։ Սա խոսում է պետական կառավարման ամբողջական տապ ալման և համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տш ռապում է «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությամբ,

որը հոգեկան խանգարում է և այն գնալով խորանում է։ «Պաթոլոգիկ սուտ» հիվանդությունը հանդիպում է ինչպես անհատ անձանց, էնպես էլ կառույցների մոտ, որոնք ցանկանում են ցույց տալ իրենց կարևորությունը։ Պաթոլոգիկ ստшխոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց շարունակել ավելի ստել, քանզի դա իրենք աստիճանաբար ընդունում են իբրև ճշմարտություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *