Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ և տարատեսակ քննարկումներ… կարդում եմ և

ավելի տխրում, որ երկրի այս ճակատագրական պահին Սյունիքի վիճակով կամ Իվանյանում՝ նախկին Խոջալուում, ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով, գե րիների և անհետ կորածներին նրանց ծնողների հոգեկան վիճակով և ճակատագրերով առավել քիչ հետաքրքրվող մարդ
կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով… Անկեղծ ասած՝ ես բոլորովին էլ զարմացած չեմ, իսկ դուք ուրիշ բա՞ն էիք սպասում… հաճելի կզարմանայի, եթե հակառակը լիներ… Ցш վալի է, երբ այսքան ցш վից հետո էլ մեզ

միայն անձերն են հետաքրքրում, ոչ թե երևույթները… դրա համար էլ երեսուն տարի միայն անձերով ապրեցինք և չտեսանք՝ ինչպես է քանդվում երկիր… Երբ մեր վճարած հարկերով ապրող պետական հեռուստատեսությունը մեր սգш վոր տուն յուրաքանչյուր օր տաշիտուշի է ներմուծում և վախենում ես հեռուստացույց միացնել նույնիսկ կեղծ լուրերին տեղյակ լինելու համար…
ու ազգովի չեք գոռում՝ չի կարելի… մի անձի շքեղաշուք արհամարհանքի և անհարգանքի վրա ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում… յուրաքանչյուր անձ իր արարքով իրեն է գցում կամ բարձրացնում… դրանից մեր վիշտը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում… խնդիրն

այլ տեղ է՝ Հայրենիք ենք կորցնում և դրա ֆոնին այդպիսի ցոփուշվայտ վերաբերմունքն, իրոք անթուլատրելի է… սակայն ո՞վ պետք է թուլատրի կամ չթուլատրի, երբ երկիրը ՏԵՐ չունի… այ, ով իրեն ՏԵՐ է համարում, հրավիրում եմ գործ անելու… գարունն անցնում է, չենք հասցնում մեր ՏՂԱՆԵՐԻ ծառերը տնկել: