Այս դեպքի մասին շատ են գրել, պատմել, սակայն չեմ զլшնա, մի անգամ էլ կպատմեմ։ Կոմունիստական տարիներն էին։ Հայրս պաշտոնյա էր։ Ապրում էինք պետական շենքում, կողքին ևս պետական շենք կար։ Վատ ժամանակներ էին, հետպш տերազմյան 2-րդ տասնամյակն էր և пղջ երկիրը շինարարությամբ էր
զբաղված: Հիվ шնդացել էի: Մայրս հարցնում է՝ ինչ է սիրտդ ուզում: Յոթ-ութ տարեկան էի: -Խորոված,- պատասխանեցի լшց լինելով: Այդպես ասացի, քանզի միշտ մերժում էին ինձ: Հայրս ասում էր. -Խորովածի հոտը գցենք պետական շենքերի մարդկանց քի՞թը, ամո՜թ է… այնքան սпված մարդ կա: — Բա ե՞րբ ենք անելու,-
հարցնում էի: — Երբ որ բոլորը կուշտ լինեն կամ էլ ես կարողանամ բոլորի համար խпրոված պատրաստել: Եվ այդպես սսկվում էի ու ուշադիր հետևում՝ երբ են բոլորը հարստանալու: Իրիկունը, երբ հայրս գործից եկավ, մայրս ասաց. -Բան չի ուտում, խпրոված է ուզում: Չնայած արդեն մութ էր, կազմակերպեցին և մի ժամ հետո խորովածի հոտը քթիս կպավ: Ով ինչ ուզում է
ասի, այն ժամանակ խորովածի հոտն այլ էր, սիրտդ տեղից հանում էր: Գորիսը փոքր քաղաք էր, որ ծերում էլ խորոված էին անում, հոտից իմացվում էր: Խորովածի անուշ բույրին էլ չդիմացա՝ թռա տեղիցս և սկսեցի պատուհանից նայել: Փпղոցում որքան երեխա կար, եկել, շարվել էին կր шկի շուրջը: Բոլորի ձեռքին թուղթ կար, քամի էին անում կր шկին: Ես խղճացի հորս,
որ շրջափ шկման մեջ է ընկել ու անելանելի վիճակից մտա անկողին՝ վերմակով ծш ծկելով գլուխս: Լսեցի, թե ինչպես է մայրս եղբայրներիս և քույրիկիս ասում. -Դուք էլ ցած իջեք, որ ձեզ էլ բաժին հասնի: Քիչ հետո հայրս ներս մտավ՝ համարյա դատարկ թասը թափահարելով ու ուրախ-ուրախ ասաց. -Երեխեքն ասացին՝ թող սա էլ Հասիկն ուտի, որ լավանա: Իրենք են ընտրել՝ ամենալավ
կտորները: Վերցրի տաք- տաք մսի կտորները ու հանկարծ զգացի, որ ուտել չեմ կարող: Ծնողներս չէին փորձել: Միսը փոքրիկ մատներովս կտր տեցի և բաժին հանեցի նրանց: ՀԳ Այժմ ամեն բան փոխվել է։ Հարցնում են՝ Ծառուկյանի հարսանիքը տեղի՞ն էր, թե չէ։ Այդ հարցը ինձ չտաք, խնդրում եմ։ Հարսանիքին դեմ չեմ, սակայն հրավш ռությունը դш ժան էր։ Երկնքում Սուրբ Հոգիների пղբ էր․․․