Ստեղ հարցը Ծառուկյանի որդին է, որն ինձ իրոք զարմացնում է: Առաջին հերթին հենց դու հորդ պիտի բացատրեիր, թե… Հակոբ Սարգսյանի անդրադարձը՝ «թագավորական» հարսանիքին

Հակոբ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարսանիքի հաշվով պարոն Ծառուկյանին շատ նեղել պետք չի: Ասում են, աղքատ ընտանիքի զավակ է եղել, շատ բան չի տեսել, հիմա ուրիշ է, մանկության բոլոր երազները մարդը ցանկանում է իրականացնի: Իրա տեղ

ով էլ լիներ, այդպես էլ հավանաբար կաներ՝ մարդկային հոգեբանության խնդիր է.. Սա անցանք.. Այստեղ հարցը Ծառուկյանի տղան է, որն ինձ իրոք զարմացնում է : Տղա ջան, նախ սրտանց ուզում եմ բախտավոր լինես, ամուր հայ ընտանիք կազմես, շատ զավակներ ունենաս, բայց ինձ ասա՝ դու ջահել, ժամանակակից տղա ես,

հարստության մեջ լողում ես, ոչ մի բանի կարիք չունես ու չես էլ ունեցել, հիմի ուղեղդ պիտի հազարի վրա աշխատեր ախր.. եթե ինքդ ես ուզել, որ այդպիսի ճոխ հարսանիք լինի, ուրեմն ,,Միմինո,, ֆիլմի էնդոկրինոլոգ Խաչիկյանի ասած՝ քո նմաններ խայ տառակել ռեսպուբլիկան, դու խայ տառակել քո ստացած գիտելիք ու կրթություն,

բայց զատո դու հաստատ մնում ես քո հոր անվան հարազատ ժառանգը: Բայց եթե դու չես ուզել ու հերդ ու մերդ այդպիսի հարսանիք են արել քեզ համար, դու ինքդ պիտի ըմբ ոստանայիր.. 1-ին հերթին հենց հորդ պիտի բացատրեիր, թե դա ինչ վատ հետևանքներ կունենա ձեր ընտանիքի իմիջի վրա.. ախր դու երիտասարդ ես,

պիտի վռազ ջոկեիր, որ այդպիսի հարսանիքը հորդ քաղաքական կարիերան ուղիղ գծով տանում է գե րեզման, որ դրանով դրվում է Ծառուկյանի հռչակած բոլոր ազգասիրական լոզունգների վերջը … Բայց սպասեք՝ ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԴՈՒՔ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԼԱՎ ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՔ? Գցել բռնել եք, որ ճիշտ է, լավ բան չեք անում, բայց

հարսանիքի բեռը ուսերիդ գնալով ընտրությունների, դուք ԾՐԱԳՐՎԱԾ կպարտվեք ու հաջորդիվ հանգիստ խղճով դուրս կգաք քաղաքականությունից … ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԷԴ ՔԱՅԼՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶԻՑ ԵՒ ՀԵՏՈ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆՏԱՆԻՔ; Եթե տենց է, ապրեք, ապա շախմատային

հզոր քայլ եք արել… Ես միշտ զարմացել եմ Գագիկ Ծառուկյանի վրա… ԱԽՐ ՈՐՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԲՀԿ-ԱԿԱՆ ՁՐԻԱԿԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍՏԱՄՈՔՍՆԵՐԸ ԼՑՆԵԼ ու ԼՍԵԼ ԴՐԱՆՑ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՄ ԴԻՖԵՐԱՄԲՆԵՐԸ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ, ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ Ու ՆՄԱՆՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ… Ով լինի, որ չհոգնի…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *