Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի տասնչորսի ցերեկը, 16-ից 17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին հատվածներում, տասնութի ցերեկը
շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ու ժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի տասնհինգին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ- արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը
պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա ութից տաս աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի տասնչորսի ցերեկը, 15-17-ը, տասնութի գիշերը ու 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տասնութի
երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի ապրիլի տասնհինգի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.80C (1998 թվական) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.90C (1976 թվական) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.50C
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ Ու ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.