Եթե ուզում են Թուրքիայում իրենց վրա փորձել ռուսական ոգին և զե նքը, ապա…ՌԴ-ի ԿՈՇՏ զգուշացումը Թուրքիային

ՌԴ-ից կոշտ արձագանք է եղել դեպի Թուրքիա
ՌԴ պետդումայից արձագանքել են թուրքական TRT1 պետական ՀԸ-ի եթերի ժամանակ հայտնված քարտեզին, ուր թուրքերը ցույց են տվել իրենց ազդեցության գոտին, որը պիտի լինի առաջիկա տարիներին: Այն ընդգրկում է

նաև Ղրիմը և Կուբանը: Հիշեցնենք, որ քարտեզում թուրքական ազդեցության գոտում է հայտնվել նաև ՀՀ-ն: ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի 1-ին տեղակալ Անդրեյ Կրասովը ենթադրել է, որ Անկարան Օսմանյան կայսրությունը վերականգնելու պլաններ ունի:

Ամեն պարագայում, նրա գնահատականներով, Թուրքիան դժվար թե փորձ անի ուժով իրեն միացնել ռուսական տարածքները: «Եթե նրանք ցանկանում են իրենց վրա փորձել ռուսական ոգին և զե նքը, ապա թող փորձեն»,-հայտարարել է նա՝ թուրք չինովնիկներին կոչ անելով ուշադիր ուսումնասիրել ռուսական պատմությունը: Մեկ ուրիշ պատգամավոր Պավել Շպերովի ասելով,

Թուրքիան երբևիցե չի թաքցրել իր մտադրությունները Ղրիմի մասին: Նա ենթադրում է, որ Թուրքիան ցանկանում է ունենալ նույն ազդեցության գոտին, որը ունեցել է 2 հարյուր տարի առաջ, բայց հիմա դա դժվար թե հնարավոր լինի քննարկել: Պատգամավորը նաև Ռուսաստանի ԱԳ նախարարը հորդորել է արձագանքել թուրքական պետական հեռուստաընկերությամբ տվյալ քարտեզի ցուցադրությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *