Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը պш տերազմից հետո տևական ժամանակ է՝ լռություն էր պահպանում, չէր խոսում, հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Աղաբաբյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում
նշեց, որ դեռ մի 2 ամիս էլ է որոշել լռություն պահպանել, մինչև ընտրությունները անցնեն։ Մեր հարցին՝ սատարելո՞ւ է որևէ ուժի ընտրություններին, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի թիմից էլ չեմ, ոչ մեկի ճամբարից էլ չեմ, բայց մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին սատորել՝ նախկինների վերադարձը
կանխելու նպատակով։ պարզապես ցш վալի ա, որ քաղաքական դաշտը վերածվել է նախկինների և նորերի «Ավարայրի ճակատամш րտի դաշտի»»։ Նրա խոսքերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձ կկատարվի նաև 3-րդ ուժ ձևավորել, որին սպասում է ազգը, սակայն դրանից էլ ոչ մի բան դուրս չի գա։ «Հնարավոր է՝ ինչ-որ 3-րդ ուժ ձևավորվի և այլն, ժողովուրդը սպասում է 3-րդ ուժի, սակայն չես կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա,
կձևավորվեն, կանցնեն խորհրդարան, նոր պարզ կդառնա։ Սակայն ամեն բան պետք է անել, որպեսզի կանխվի գումար բաժանելու պրակտիկան, որ ոչ ոք չկարողանա փող բաժանել։ Միշտ այդպես է եղել, բոլոր ընտրությունների ժամանակ փող է բաժանվել, և այժմ դա չպետք է թույլ տալ»,- ասաց Աղաբաբյանը։