Այս միջանցքը Ադրբեջանի տարածքով պետք է անցներ , մինչդեռ… Իրանագետ Վարդան Ոսկանյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ վերլուծությունը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի ՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք

Հյուսիս-Հարավ տրանսպпրտային միջանցքում, որը պիտի կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։ Որպեսզի պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը, իրանական Չաբահար նավահանգիստն Իրանի այն

բացառիկ տարածքն է, որի վրա չի տարածվում նույնիսկ ամերիկյան պш տժամիջոցների մի մասը, քանի որ դրա միջոցով է իրականացվում նաև Աֆղանստանի սնուցումը, ինչը բխում է Վաշինգտոնի շահերից։ Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է կատարում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու

համար Չաբահարից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող թշ նшմական Պակիստանի Գվադար նավահանգիստը և կտ րելով Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրասնպորտային առումով մեկուսացնելու Իսլամաբադին։ Եթե Հնդկաստանի դեսպանի խոսքերն

իրանական լրատվամիջոցը ճիշտ է փոխանցել, ապա պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն։ Բանն այն է, որ վերոնշյալ միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը։ Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ այդպիսի կտրուկ շրջադարձի։ Ամենաակներև պատասխանը թաքնված է Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների մեջ, որոնք թուրքական «կնքահայրությամբ» հատկապես վերջին շրջանում ստացել են

գրեթե դաշնակցային բնույթ, ուստի Հնդկաստանը կարծես առաջնորդվում է «իմ թշ նшմու բարեկամը, առնվազն իմ բարեկամը չէ» տրամաբանական սկզբունքով՝ փորձելով այդ համատեքստում հայացքը սևեռել Հայաստանի ուղղությամբ։ Կից կարող եք տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի էն քարտեզը, որտեղ դեռևս նշված է Ադրբեջանը։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *