«Դրանք հш նցագործ խումբ են, հավաքված դեբոշներ են անում ՝ կազմակերպված համայնքապետի կողմից, այդտեղ որևէ գաղտնիք չկա»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցի ընթացքում խոսելով երեկ Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը
խոչընդոտողների մասին՝ հայտարարեց այդ պահին Մեղրիում գտնվող, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ ինքը ամբողջ օրը շփվում է մեղրեցիների հետ, և Մեղրիի մեծամասնությունն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են։ «էդ մի հш նցագործ խմբին
տենց սիրուն կազմակերպել են ու օգտագործում են։ Ոս տիկանությունը բոլորին պետք է հավաքի իրենց տեղը դնի, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ է նշանակում երեկ սե ռական բնույթի հայհ пյանքներ տալ վարչապետին, ո՞վ եք դուք։ Սա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է՝ կոմբինատի միջոցով։ Համայանքապետն էլ տվյալ կուսակցության նախաձեռնող
խմբի անդամ է։ Նիկոլ Փաշինյանի մեղքն նրանում է, որ ինքն իշխանության գալով՝ էդ հш նցագործներին բոլորին չհավաքեց մտցներ համապատասխան տեղը։ Թող այժմ հասկանան, որ ժողովուրդը դրանց ձեռքին պш տանդ է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ Մեր այն դիտարկմանը, որ տեղեկություններ ունենք, որ վարչապետի՝ Մեղրի այցից առաջ, Ագարակից եկած ինչ-որ մարդիկ Մեղրիում հսկում են, թե ով է դիմավորելու Նիկոլին, ունի՞ նա
արդյոք այդպիսի տեղեկություն, Գրիգոր Հարությունյանն պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում, քանզի շատ են բաց թողել և հш նցագործ խումբ է ձևավորվել։ «Հլա թող նայեն, թե տարեկան քանի ագարակցի է նարկп բիզնեսով բռն վում։ Սաղ նարկп բիզնեսի կլանն է։
Մեղրիում ժողովուրդը 90-95 տոկոսով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է։ պարզապես ժողովուրդը տեղյակ չի, այժմ այնպիսի սեզոն է, որ բոլորն իրենց այգիներում աշխատում են, փողոցներում մարդ էլ չես գտնի»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։
Լիլիթ Թադևոսյան