Հիշեցնենք , որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է ճանաչել է Հայոց ցեղաս պшնությունը : Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի ՝ այդ մասին հաղորդել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թուրքական կողմը դեռ չի
արձագանքել Սպիտակ տան հայտարարությանը։ Նշենք , որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն այսօր կիրառել էր «հայոց ցեղաս պшնություն» արտահայտություբը: Պետքարտուղարության ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել էին , թե ի՞նչ
հայտարարություն է արվելու ապրիլի 24-ին` Հայոց ցեղաս պгնության հետ կապված և ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը: Ջալինա Փորտերն հայտարարել էր. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղաս պшնությանը, կարող եք հայտարարություն սպասել վաղը՝ Սպիտակ տնից»: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլ ամսի 24-ին հայ ազգին հղ ված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց
ցեղաս պшնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայդենը իր ուղերձում կիրառեց «ցեղաս պшնություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք քիչ անց: Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Ջո Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղաս պшնությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, շեշտում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: