Tesanyut.am-ը գրել է.
Թինա Կանդելակին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց Ցեղաս պшնության ճանաչմանը։ Նա մասնավորապես գրել է․
«Ճանաչել են հասկանալի պատճառներով․ ԱՄՆ հայ համայնքն ու արդարության
վերականգնման ուղղությամբ աշխատող լոբբին յուրաքանչյուր օր ավելի ու ավելի ուժեղ է դառնում։ Այո, դա պետք է առավել վաղ արվեր։ Եվ պետք չէր, որ Ռոնալդ Ռեյգանը իր խոսքերը հետ վերցներ 1981 թ-ին, ոչ էլ Բարաք Օբաման փախչեր «ցեղաս պшնություն» բառից, ի հեճուկս նախընտրական խոստման, որ տվել էր իր
քաղաքացիներին։ Չեմ ցանկանում մտածել, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վր եժ լուծելու համար է արվել ռուսական Ս-400 ԶՀՀ-երի գնման համար։ Այո, ԱՄՆ-ում արդարությունը հաճախ է հաղթում հանուն սեփական արտաքին քաղաքական խնդիրների։
Բայց անկախ այն հանգամանքից, թե ով ինչ սկզբունքներով է առաջնորդվել, пղ բերգության ու դրա կատարման մեջ պատասխանատու անձանց ճանաչումը տեղի ունեցավ։ Հայկական աշխարհը, վերջապես լսեց այն խոսքերը, որոնց արժանի էր, որ լսեր»։