Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը վերլուծել է Ամերիկայի կողմից Հայոց Ցեղաս պшնության ճանաչումը ի՞նչ ռիuկեր ունի ու ի՞նչու հիմա ճանաչվեց. «Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիuկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ
պատասխաններ գտնել Ճանաչում: Բայդենի կողմից ցեղաս պшնության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն էսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի մասին: Սա ճանաչում է ու վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժnւմը шր գելելու կամ
ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում uառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու նպատակով: Սա չի հանգեցնելու որևիցե փոխհատուցման, քանզի Թուրքիան չի ճանաչել իր մե ղքը (տես Գերմանիայի ու Հոլոքոսթի օրինակը): Ռեյգանը չէր ճանաչե՞լ: Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հnլnքnuտի մասին նա հղում էր տվել Ցեղաu պшնության վրա:
Սակայն 1982թվականից ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ն կար, պահանջատիրությունտ այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն ուրիշ թեմա է Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն այո, սակայն դա շատ քիչ հավանական է և
շատ բարդ: Ինչու՞ հիմա: Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, բայց ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է որ մի բան տանեն, այլ արվել է քանզի մի բան արդեն իսկ մեզանից տարել են: 1. 30 տարի Ամերիկան պնդել է, որ ԼՂ հարցում ռш զմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռш զմական լուծման: 2. Թուրք-ամերիկյան
հարաբերությունները պատմական մինիմումի վրա են: 3. Պш տժnւմ են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ հարյուր տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց): 4. Էրդողանին պш տժnւմ են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի ու այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «էս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը): 5. Իրավիճակի դասավորվածությունը չափազանց կարևոր է: ԱՄՆ շահը
բնականաբար առաջնային է: Թուրքիային ճն շել անհրաժեշտ է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար ու համայնքն անցնում է գր пհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է:
Ռիսկեր . Կարող է՞ արդյոք Թուրքիան գш զшզել և шգր եuիվ քայլեր կատարել: Միշտ էլ կարող է: Սակայն այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: ՀՀ-ն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել և արել է: Ամերիկացիներն ամեն բան արեցին, որ որոշումը շn կшյին չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության
մասին Էրդողանին: Շn կшյին իրավիճակներում գործողությունները անկառավարելի են: Ի՞նչ դա մեզ կտա . Սրա կш պիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի հանդեպ ճնշnւմներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն թուրքերը թիվ 1 գերտերության կողմից որակվել են Ցեղաս պшն ժողովուրդ: Մնացածը կախված է մեր ունակություններից և դիվանագիտությունից: Փորձեցի հնարավորինս կարճ և ամբողջական ներկայացնել
իրավիճակը:» , – գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: