«Հայոց ցեղաս պшնություն» արտահայտությունը լսելու էյֆորիայից 2 օր հետո փորձենք սառը բանականությամբ հասկանալ՝ ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում…Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է. Ի՞նչ ասաց Բայդենը ու ի՞նչ հասկանալ․ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղաս պшնություն» բառը լսելու էյֆորիայից երկու օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Բայդենը ու ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի տակ։ Նախ

կարևոր է, որ 1981 թվականից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genoc ide (Հայոց ցեղաս պшնություն) բառակապակցությունը՝ նույն տեքստում 2 անգամ։ Դա հայկական պահանջատիրության երկարամյա ջանքերի արդյունք է, որտեղ մեծ դեր ունեն հատկապես ամերիկահայությունը, ՀՅԴ սփյուռքի կառույցները և Հայ դш տը, ուստի

ՀՀ իշխանությունը կամ 1 այլ քաղաքական կառույց իրավունք չունի դափնեպսակն իր վրա վերցնել։ Ոգևпրության հետ միաժամանակ, սակայն, ուշադրություն դարձնենք, որ տեքստում որևիցե խոսք չկա հայերի պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մասին, այնինչ երկու անգամ կիրառվում է Ottoman (Օսմանյան) արտահայտությունը։ Դա նույն է, թե հայերի ցեղաս պшնությունը տեղի է ունեցել մի վայրում, որը կապ

չունի մեր պատմական բնօրրանի հետ, այնինչ էստեղ ամենակարևորը նա է, որ հայերը ցեղաս պшնվել են իրենց պատմական հայրենիքում։ Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանզի անտեսելով պատմական հայրենիքում ցեղասպ шնվելու փաստը՝ ամերիկյան դիվանագիտությունը իրականում մեզ չի տալիս պահանջատիրության հնարավորություն, ավելին՝ տեքստում բառ նույնիսկ չկա Թուրքիայի մասին, ուստի՝ մենք չենք կարող հենվել ԱՄՆ նախագահի տեքստի

վրա ու Օսմանյան կայսրության գործած հш նցանքի համար հատուցում պահանջել Թուրքիայից։ Հաջորդ կետերից մեկը նա է, որ ԱՄՆ նախագահը ոչ ոքի չի մեղшդ րում ցեղաս պшնության համար։ Ուշադրություն դարձրեք․ We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.- «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու նպատակով, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբևէ չկրկնվի»: Պատասխանատու չէ՞ արդյոք

էսօրվա Թուրքիան 1915 թվականի ցեղաս պшնության համար։ Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության տրամաբանության՝ ՈՉ։
Մեղшդ րանքից հրաժարվելու մտքին իսկույն հետևում է հետևյալ տողը՝ Today, as we mo urn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. — Այսօր, երբ սգ пւմ ենք կորցրածի համար, եկեք նայենք դեպի ապագա, դեպի էն աշխարհը, որը մենք ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մարդկայնորեն գեղեցիկ ու հումանիստական խոսքեր են, որոնք, սակայն, հեռու են արդարադատությունից։

Այլ կերպ ասած՝ ափսոս, որ ձեզ կп տորել են 1 դար առաջ, սակայն եկեք չմեղшդր ենք ու քայլենք առաջ, հաշտվենք հանուն մեր երեխաների։ Սա է Բայդենի ողջ միտքը։
Չնայած դրան, ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը մեզ համար ևս 1 կարևոր քայլ է հայոց ցեղաս պшնության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *