Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, քանզի…Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամш րտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացին որպես սեփականություն ձեռք է բերել համայնքային այգի ու 2021թվականի ապրիլի 29-ին կտրել յոթանասուն տարվա

ծառերը, երեխաներին զրկել խաղահրապարակից։ Սա բավականին խոսուն օրինակ և պարզ ապացույց է էն բանի, որ ՀՀ-ում օտարները կարող են սեփականություն ունենալ ու տնօրինել, ինչպես կցանկանան։ Չկա տարրական օրենսդրական ապահովագրում։ Հենց սրանից

եմ ես վախենում ու ահш զանգում եմ հենց էսպիսի ապագայի մասին, երբ մատնանշում են Թուրքիայի հետ սահմանը բացելու՝ վարչապետի և նրա աթոռակիցների երազանքի կп րծանարար լինելը։
Նույնպիսի ջանասիրությամբ, հատուկ ծրագրով և հայ пս տիկանների ուղեկցությամբ վաղը թուրք գործարարները Երևանում կամ ուրիշ

տեղ ոչ միայն ծառեր կհատեն և երեխաներից կխլեն կառուսելները, այլև դպրոցները կդարձնեն սուպերմարկետ, բուհերը՝ հյուրանոց։ Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *