Մոսկվայաբնակ տասնամյա Լևոն Գալստյանը ՌԴ Առաջին ալիքով (ОРТ) հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ բոլորին ապշեցրել է իր փայլուն ելույթով: ՌԴ
Առաջին ալիքով (ОРТ) եթեր հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ Մոսկվայում բնակվող հայազգի 10-ամյա Լևոն Գալստյանն արժանացել է ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև ժյուրիի անդամների համակրանքին: Նա զարմացրել է
բոլորին՝ իր հիասքանչ ելույթով: Լևոնը կատարել է «Սարդ-մարդը» (Spider-Man) երգը՝ համանուն մուլտֆիլմից: Ժյուրիի անդամ երգիչներ Նյուշան ու Վալերի Մելաձեն, լսելով փոքրիկի ձայնը, շրջվում նրա կողմ: «Քեզ հաճոյախոսություններ անելու իմաստ չկա, ինքդ հասկանում ես ամեն բան», — տղայի ելույթը մեկնաբանել է
Վալերի Մելաձեն: Լևոնի խոսքով` ինքը ուզում էր ընդգրկվել Դիմա Բիլանի թիմում, բայց նրա թիմի անդամների առավելագույն թիվն արդել լրացել է: Այդ պատճառով տղան ընտրել է Վալերի Մելաձեին:
Տեսանյութը դիտեք ստորև՝