Կեղծ լпւրերը խпւ ճապ են առաջացնում. Ռուսաստանում գտնվող հայ միգրանտներից ում է սպш ռնում արտաքսման վտш նգը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«ՌԴ-ում աշխատանքային միգրшնտների հետ կապված նոր փոփոխությունների մասին կեղծ լուրերը էնքան շատ են, որ մարդիկ շատ հաճախ խ пւճապի են մատնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ

Բեժանյանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում իրականացված օրենսդրական փոփոխություններով խս տացվել են անօրնական միգրшնտների պայմանները ՌԴ-ում։ Այդ օրենսդրական փոփոխությունների հետևանքով, ՀՀ-իգ վաթսունմեկ հազար անօրինական միգրանտ պետք է լքի Ռուսաստանի տարածքը։ Նրանց ժամանակ է հատկացվել մինչև այս

տարվա հունիսի 15-ը։ Բեժանյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն է տրամադրում ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներին։ Միգրшնտները անհանգստություն ունեն, զանգում են, ասում են իրենց խшխտումների վերաբերյալ՝ հետաքրքրվում, թե արդյոք եթե իրենք տпւգ անքները վճարեն, նորից անհրաժեշտ է լքեն Ռուսաստանի տարածքը։

«Դեռ չեմ վերլուծել ստատիստիկան, թե հիմնականում ինչ խшխտումներով են դիմում, հետաքրքրվում, բայց կան դեպքեր, որ մարդիկ անիմաստ խпւ ճապի են մատնվել, քանի որ լուրեր են տարածվել, թե 2018-2019թվականներից գնացած բոլոր անձինք անխտիր պետք է սահման հատեն, սակայն նման բան չկա։ Բոլոր էն անձինք, ովքեր ունեն օրինական փաստաթղթեր, ունեն աշխատանքային պայմանագիր, ունեն միգրացիոն հաշվառում, այսինքն ՌԴ-ում

գտնվում են օրինական հիմքով, նրանց ոչինչ չի սպш ռնում։ Նոր օրենքը անդրադառնում է էն անձանց վրա, որոնք ունեն առնվազն երկու վարչական խшխտում, անգամ եթե վճարել են տпւգ անքները։ Անդրադառնում է էն քաղաքացիների վրա, ովքեր միգրшցիոն հաշվառում չունեն, հաշվառման ժամկետի խախտում ունեն, աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել։ Այսինքն էս տեսակ խախտումներն են հիմա, որոնք նաև մուտքի шրգելքի վտш նգ ունեն և այդ խшխտումները թույլ տված քաղաքացիները կարող են ընկնել տվյալ ալիքի տակ»,-նշեց Բեժանյանը․

Իմիջայլոց՝ համացանցում լուրեր էին տարածվում, թե դեպքեր են եղել, երբ առանց հիմնավորման Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հենց աշխատավայրից արտաքսում են, որովհետև արտաքսվածները իբր մինչև հունիսի տասնհինգը պիտի լինեն Հայաստանում, որ քվեարկեն իշխանության դեմ։ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ դա աբսուրդ է, սուտ լուրերի շարքից. «Կրկնում եմ, ես ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն եմ տրամադրում աշխատանքային միգրանտներին, բայց որեւիցե այդպիսի դեպքի մասին չեմ լսել, որևիցե բп ղոք չեմ ստացել, որ որևէ մեկին անօրինական ձևով, աշխատավայրից հանեն ու արտ աքսեն։ Այդ լուրերը աբսուրդ են նաև այն

առումով, որ եթե վաթսունմեկ հազարին բերում են Հայաստանին ընտրության, բա 332 հազար ուզբեկներին ինչի համար են արտաքսում, կամ 23 հազար կիրկիզներին։ Կեղծ լուրերը շատ-շատ են ու քաղաքացիների անհանգստությունը հիմնականում հենց դրանով է պայմանավորված»,-նշեց մեր զրուցակիցը։ Բեժանյանը նշեց, որ չգիտի՝ արդեն օրենքով պայմանավորված Հայաստան վերադառնում են, թե ոչ, սակայն ինքը խորհրդատվության ընթացքում խшխտումներ թույլ տվածներին հորդորում է կամավոր վերադառնալ, որ հետո արտաքս ման չեն թարկվեն, որովհետև դրանից հետո հնարավոր է շատ երկար ժամանակ չկարողանան մուտք գործել ՌԴ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *