ՌԴ-ի «հզոր հш րվածը» Թուրքիայի տնտեսությանը , որը միլիոնավոր դոլլարի վնաս է հասցրել. Ահա՝ ինչ է եղել
2021թվականի 1-ին եռամսյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով.
Ըստ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝
2021թվականի հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով երկու միլիոն 689 հազար։ Այս մասոին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Նշվում է, որ այդ թվի մեկ միլիոն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ
736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները: 2021թվականի 1-ին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում երկու միլիարդ 452 միլիոն 213․000 դոլարի եկամուտ է ստացել։ Արձանագրվել է նաև, որ հունվար–մարտ ամիսներին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը
Թուրքիայում 1 գիշերակացի համար միջինում ծախսել է հիսունվեց դոլար։ 2021թվականի հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա այցելել են ՌԴ- ից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից ու Ուկրաինայից։ ՌԴ- ից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 395.915: