Չորս նպաստող գործոն, թե ի՞նչու Բայդենը ճանաչեց Հայոց ցեղաս պшնությունը . Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պшնության ճանաչմանը նպաստել է չորս գործոն: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին

վարչապետն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված ԱԺ-ի հատուկ նիստի ընթացքում: «Ես կարծում եմ, որ այստեղ կա 1 երկարաժամկետ, 1 միջնաժամկետ գործոն ու 2 կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական

համայնքի ու սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից 1-ինը ՝ 44-օրյա պш տերազմը ու դրանում Թուրքիայի

բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը, 2-րդը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելը: Այս 4 գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *