6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը Մոսկվայից մասնակցել է ՌԴ-ի Առաջին ալիքի «Лучше всех» նախագծին, որտեղ երեխաները և դեռահասները ցուցադրում են իրենց տաղանդները և անհավանական ունակությունները : Ալեքսանդրը զարմացրել է նախագծի
հաղորդավար Մաքսիմ Գալկինին ու հանդիսատեսին իր ֆենոմենալ հիշողությամբ. 6 տարեկան հասակում տղան արդեն անգիր գիտի Շեքսպիրյան «Համլետ»-ը ՝ ինչպես օրիգինալով, էնպես էլ ռուսերեն թարգմանությամբ: Դրանից բացի Ալեքսանդրը տիրապետում է մի
քանի օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն ու իտալերեն: Տղայի խոսքերից հետո, որ այդ լեզուներին Նա տիրապետում է ոչ թե ամբողջությամբ, այլև կարող է երգեր կատարել։
«Лучше всех» նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինը տղային հրավիրեց Վալդիս Պելշի ծրագրին մասնակցելու: Հատուկ փոքրիկի համար կազմակերպվել էր «Угадай мелодию» հաղորդումը ՝ իր կողմից նախկինում
նշված լեզուների երգերով ։ Տղան բոլոր առաջադրանքները հաջողությամբ հաղթահարեց: «Лучше всех» նախագծին ներկա էր Ալեքսանդրի հայրը՝ Հայկը, ով էլ զբաղվում է տղայի ուսուցմամբ ։ Հայկ Բեյլերյանը, պատասխանելով հաղորդավար Մաքսիմ Գալկինի հարցերին, հայտնել է, որ իր տղան «սիրում է ելույթ ունենալ, իսկ նրան պետք է օգնել միայն արտասանությամբ»:
Տեսանյութը դիտեք ստորև.