Կիպրոսի նախագահը՝ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքը՝ տվյալ բանակցությունները անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական
հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի հետևանքով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով: Հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խш խտում է ոպ դրա
կիրառման ամենափոքր հավանականությունը նույնիսկ չի կարող լինել: «Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի ապակառուցողականությանը ու նոր Օսմանյան կայսրության երազողների հшնդ գնnւթյшնը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարները
իրենց հռետпրաբանության պատճառով ևս 1 պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլև մшր տшհրшվեր է Կիպրոսի հույներին»,- նշել է Կիպրոսի նախագահը: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարությունների մեջ
մեր ժnւմ են Կիպրոսի խնդիրը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ 1 այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը: Հիշեցնենք, որ 1974 թ-ին Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խախտումները կանխելnւ» պատրվակով զп րք է մտցրել Կիպրոս՝ оկու պացնելով կղզու շուրջ 40 տոկոսը: 1983թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական
Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Ըստ Միջազգային իրավունքի Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտ шնգության Խորհրդի № 541 որոշման համաձայն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է անօրինական, իսկ թուրքական ԶՈՒ-ը պետք է դուրս բերվեն կղզուց։