ԲՐԱՎՈ՜. Ռոման Բագաջիյանը իր փառահեղ ելույթով ստիպեց ժյուրիի անդամներին պարել իր երգի ներքո

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրում հայտնի միջազգային բեմերում:
Ռուսական «Առաջին» ալիքով ընթացող «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանի կույր լսումների փուլում Ռոման

Բագաջիյանի փայլուն ելույթ ունեցավ։ Ռոստովից ժամանած Ռոման Բագաջիյանը (Ռոմչի) հրաշալի կատարեց Սեյմուր Սիմոնսի և Ջերալդ Մարքսի «All Of Me» ջազային կատարումը։ Նշենք նաև, որ Ռոմանը ծնվել է Ռոստովում. «Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Էնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակր шկոտ ազգերի գեները:

Կյանքիս մեծ մասը հենց էնտեղ էլ անցկացրել եմ, իսկ 18 տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան և տեղափոխվեցի Ռոստովից: Հիմա հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում»,- ասել է Ռոմանը: Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի անդամներից 3-ին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին և Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա

Դիմա Բիլանը, որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պիտի հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց. «Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ էն մարդու, որը այժմ ինձ չի նայում (ակնարկելով ու անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։
Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *