Հայկ Թորոյանը գրել է.
Այսօր Ազգային ժողովի ամբիոնից անհասկանալի ծագումով ի հայտ եկած մի դասալիք պատգամավոր, որի ժամկետին մնացել է երեք օր, բարբաջում էր, իբրև թե ՀայՓոստում «վենդետա է ու հարյուր հիսուն աշխատողի պատուհանից դուրս են շպրտում»։ Հարգելի հայրենակիցներ մինչ

ստորև մեկնաբանությունում կտեղադրեմ ՀայՓոստի պաշտոնական պարզաբանումը, հիմա հարկ եմ համարում իմ հետևորդներին ու ընկերներին տեղեկացնել, որ օրեր առաջ գտնվում էի Երևանի ՀայՓոստի գլխամասում, այն թե ինչ ծավալի աշխատանքներ է իրականացվում անկարագրելի էր ու ինքս հիացած էի, որի մասին
որոշել էի մի օր անդրադառնալ, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հարգելի Հայրենակիցներ, ՀայՓոստը լինելով պետական հիմնարկություն, ՀՀ-ում ունի մոտավորապես 9 հարյուր փոստային մասնաճյուղ ու մոտավորապես 4 հազար աշխատող, նման քանակության աշխատողներին վերահսկելը իրոք բարդ է ու ողջունում եմ, որ թերի աշխատողները հայտնաբերվում

են ու հեռացվում։ Իսկ ում է անհրաժեշտ անաշխատունակ անձը, որը իր աշխատանքում թերի է, չէ որ մենք բոլորս պայքարել ու պայքարում ենք հանուն էն գաղափարի, որ չաշխատող անձը, որը ուղղակի քանակ է ապահովում, պետք է 1 ժամ շուտ հեռացվի ու իր տեղը զիջի առավել բանիմաց ու աշխատասեր մարդկանցով, ըստ ՀայՓոստի պաշտոնական պարզաբանման
նրանց թիվը ոչ թե հարյուր հիսուն է, ինչպես հայտարարում է դասալիք պատգամավորուհին, այլ չի գերազանցում 90-ը.. Հարգելի Հայրենակիցներ հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ առիթ եմ ունեցել ու ծանոթացել ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրենին Hayk Karapetyan ին, որի գիտելիքներին կարելի է միայն նախանձել, այդպիսի կադրերը որոնք բացառություն են եղել ու միայն 2018 թվականի Հեղափոխությունից հետո են նշանակվել, միայն ողջունելի է ու արժանի բարձր գնահատականի, նաև հարկ եմ համարում ասել, որ այդպիսի կադր ունենալու համար շնորհակալությունս եմ հայտնել Բարձրագույն Տեխնոլոգիաների նախկին նախարար ինձ շատ հարազատ մարդ Հակոբ Արշակյանին, ում հեռացումը

ինձ շատ է մտահոգել, սակայն ես հուսով եմ, որ Հունիսի քսանի խորհրդարանական ընտրությունների ջш խջախիչ հաղթանակից հետո, Հակոբ Արշակյանը կստանձնի իրեն համապատասխան պաշտոնին, որով էլ իր գիտելիքները կծառայեցնի ՀՀ-ին ու Հայ ազգին։ Առողջ եղեք, գնահատենք լավ անձանց, գնահատենք դրական աշխատանքները ու զերծ մնանք դш վաճանների մանիպուլյացիաներից ու կեղծ տեղեկատվություններից։
Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։ #Մեր_երազած_ապագան_իսկապես_շատ_մոտ_է։