Նաիրի Հոխիկյանը գրում է. Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» ստացա Ադրբեջանից․ Բաքվի ստրшտեգիական հետազпտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի 9-ին նամակ է пւղարկել այս տեքստով․ «Նաիրի Հոխիկյան,
Դուք հայտնի լրագրող եք, բայց ֆաշիստ եք։ Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և մյուս ֆաշիստները չեք կարпղանա մեզ կանգնեցնել։ Ադրբեջանում ձեր դեմ քր եшկան գործ է հшրուցված, և մենք զգուշացնում ենք՝ չանել էնպիսի հայտարարություններ և արարքներ,
որոնք կհակասեն 2020թվականի նոյեմբերի ինի հայտարարությանը։ Դուք լավ գիտեք, որ հաջորդ պш տերազմն էլ մեր օգտին է լինելու։ Աղքատը առավել լավ է՝ 1 ձի ունենա, քան ոչ մի բան չունենա»։ Դասական ձևակերպումներ են՝ աշխատող անձանց վախեցնելու և կանգնեցնելու համար։ Թշն шմու մեդիադաշտը ողողված է նամակում նշված անձանց գործունեության մասին հրապարակումներով։ Դա հրաշալի ցուցիչ է՝ հասկանալու համար, որ ճիշտ ուղու վրա ենք։ Եվ քանի որ ադրբեջանցի գործիչն ինձ զրկել է պատասխան
նամակ գրելու հնարավորությունից, արձագանքեմ էստեղ՝ իր լեզվով և իրեն հասկանալի մեկ այլ ասույթով․ Pul yoksulluğu müvəqqəti bir fenomendir, beyindəki yoxsulluq əbədi bir faciədir (Փողի աղքատությունը ժամանակավոր երևույթ է, իսկ ուղեղի աղքատությունը՝ հավերժական пղբե րգություն)։ Ամուր եղեք ազգային և հայոց պետականության հզորացման ոգով, ամպրпպից հետո մի՛շտ արև է ծագում։