Քիչ առաջ ապշեցնող մի տեսարանի ականատես եղա… Բանգալդեշ թաղամասում (ՀԱԹ) անցնում էի մի ավտոսպասարկման կետի կողքով ու նկատեցի շտապ-օգնության մեքենան

Այսօր ուշ գիշերով, երբ գործից ոտքով տուն էի վերադառնում, մի հետաքրքիր միջադե պի ականատես եղա: Բանգալդեշ թաղամասում (ՀԱԹ) անցնում էի մի ավտոսպասարկման կետի կողքով և տեսա շտապ-օգնության մեքենան: Մի փոքր ժամանակ հետո, երբ ես

արդեն արդեն մոտ էի մեքենային, լսեցի հետևյալ խոսակցությունը. «Չէ հոպար ջան, հաստատ չեմ վերցնի… դուք առավոտից իրիկուն մեր համար եք աշխատում, բարդ գործ եք կատարում… հաստատ չեմ վերցնի…» Հասկացա, որ վարորդը բերել էր անվադողերը նորոգելու ու իր

ծառայությունը կրկին շարունակելու, իսկ ավտո սպասարկման կետի աշխատակիցը չէր ցանկանում դրա դիմաց փող վերցնել: Միգուցե այս տղաների արարքը մանրուք է, միգուցե փողի չափն էլ մեծ չէ, բայց կարևորը դա չէ… ԿԱՐԵՎՈՐԸ նա է, որ մենք ՀԱՅ ենք, մենք կարողանում ենք տեսնել, հասկանալ ու գնահատել այն ծանր աշխատանքը,

որ այս օրերին անում են բոլոր բուժաշխատողները: Եկեք տարածենք էս նյութը, թող տղաները տեսնեն, որ իրենց արարքը գովելի է և այն ոգևորի բոլորին՝ կատարել թեկուզ 1 փոքր քայլ, որը մեր սիրելի բուժաշխատողներին կս տիպի իրենց զգալ սիրված և գնահատված.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *