Զգпւշացնում եմ, որ սա ռուսական կազմակերպված խաղ էր, ՀԵՏԵՎՅԱԼ ՆՊԱՏԱԿՈՎ… Արամ Սարգսյանի վերլուծությունը

Factor TV-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը -Պարո՛ն Սարգսյան, ԱԱԾ-ն, Պաշտպանության Նախարարությունն և Սյունիքից պատգամավորներ հերքեցին ՀՀ-Ադրբեջան սահմանին մш րտերի մասին լուրերը։ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական բանակը փորձել է «սահմանների ճշգրտման»

հիմնավորմամբ աշխատանքներ իրականացնել, սակայն հայկական բանակը կանխել է դա, բանակցություններ են ընթանում։ Ինչո՞ւ է Ադրբեջանն տվյալ քայլին գնում։ -Պիտի ասեմ, որ Սյունիքը դարձել է ՀՀ ամենահիմնական կետը, որով հետաքրքրված են ո՛չ միայն Ադրբեջանը, ՀՀ-ն, Իրանը, որ սահման ունի,

այլև ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրոպան, քանզի դա լուրջ խաչմերուկ է։ Ակնհայտ երևում է, որ տվյալ խաչմերուկի վրա կռ իվ է գնում։ Ինչ վերաբերում է այդ տարածքում դիրքային տեղաշարժերին, այդպիսի բաներ միշտ են եղել, եղել են նաև Երասխում, Եղեգնաձորում, Տավուշում։ Հիմնականում դա լինում է գարնանը, երբ մարդիկ ձմեռային իրավիճակներից դուրս են գալիս, առավել ևս,

երբ պш տերազմի դադարից հետո նոր բնագծեր են 2 կողմի համար և 2 կողմն էլ փորձում է իր դիրքն ամրապնդել, ցույց տալ, թե ով է տվյալ տարածաշրջանում իրավիճակը հսկում, և քանզի մեր երկրում էլ քաղաքական ընտրություններ են, որոշակի ուժեր փորձում են դա շահարկել, ու սա ամենաէականն է ինձ համար։ Եկեք նայենք, թե նախկին սովետական հանրապետություններում ՌԴ-մ ինչպես է լուծել խնդիրները։

Օրինակ՝ ինքը բացեց Դոնբասի խնդիրը, ու կա Դոնբասի Հանրապետություն՝ չճանաչված, և այս առումով Ուկրաինայի վրա որոշակի ազդեցություններ է օգտագործում։ Վրաստանում խնդիրներ առաջացան աբխազների ու օսերի հետ, ճիշտ է՝ մարդիկ անկախանում էին, սակայն նրանց անկախացումը վերածվեց ռուսական անձնագրերի, այնուհետև՝ պш տերազմի, որից հետո ՌԴ-ն

իր ազդեցությունը պահեց Վրաստանի վրա Աբխազիայի ու Օսիայի միջոցով։ Մոլդովայում ձևավորել է ինչ-որ Մերձդնեստրյան հատված, որն ամբողջությամբ սպասարկում է իր շահերը ու այդ երկրում ինքն իր ազդեցությունն է մեծացնում։ Այժմ խնդիրը ՀՀ-ում է, Սյունիքի տարբերակն ինձ հիշեցնում է Մերձդնեստրը․ ես տեսնում եմ, որ ԱՀ-ի իշխանություներն ու ժողովուրդը հակված են ռուսական անձնագրեր ստանալու, մտնելու Ռուսաստանի ազդեցության ներքո,

այդ կարգի շքերթներ են անում։ Ես չեմ մե ղшդրում արցախցիներին բացարձակ։ Համարում եմ, որ ԱՀ-ում ապրելն էսօր հերոսություն է։ Նախկինում, եթե ՀՀ-ն էր իրենց երաշխավորը, այսօր իրենք էնտեղ ապրում են, գնալու տեղ չունեն, ու միակ երաշխիքը ռուսական զինվորն է, որ ինչ-որ առումով կարող է իրենց վստահություն ներշնչել։ Սակայն ՀՀ-ի մասով, երբ խնդիր առաջացավ և սկսեցին հետաքրքրվել Սյունիքով, սկսեցին տվյալ ուղղությամբ հայտարարություններ արել,

առաջացան անջատողական ուժեր, լուրջ անջատողական ուժեր։ -Ինչ նկատի ունեք՝ Սյունիքում ի՞նչ անջատողական ուժեր են առաջացել։ -Նկատի ունեմ էն, որ Սյունիքն էլ սկսեց ցույց տալ, որ կենտրոնական իշխանությանը չի ենթարկվում էնպես, ինչպես Մերձդնեստրը չի ենթարկվում, էնպես, ինչպես Ուկրաինայում Դոնբասը չի ցանկանում ենթարկվել։ Ասենք՝ ընտրությունների արդյունքն իրենց չի վերաբերվում այլևս, քանզի հայտարարում են՝ իրենք դրանից հետո պш յքարելու են։ Այսինքն՝ ես տեսնում եմ ու մտածում եմ, որ սա կազմակերպված ռուսական ազդեցության որոշակի խաղ է, որի իմաստն է՝ տվյալ տարածքում անջատել որոշակի մաս, որը ցանկանում է ՌԴ-ի

մաս դառնալ։ -«Այս տարածք» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, Սյունի՞քը։ -Սյունիքը՝ ԼՂ-ի հետ միասին՝ ստեղծել «հայկական Մերձդնեստրի» տարբերակ, որտեղ իրենց ազդեցությունը մեծացնում են և չեն թողնում, որ այդտեղ մտնի Արևմուտքը, այդտեղ ազդեցություն ունենա։ Այսինքն՝ հայ-իրանական սահմանն ամբողջությամբ վերահսկեն իրենք, հիմնական տարածքը վերցնեն իրենց և դրանով խնդիրները լուծեն։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *