Թուրքերը խու ճապի մեջ են. Էրդողանի մամուլի խոսնակը մեկնում է Մոսկվա. Ահա՝ ինչ է եղել

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը , Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, զբոսաշրջության ու մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյը, ինչպես նաև առողջապահության փոխնախարար Թոլգա Թոնուլայը մեկնում են Մոսկվա։

Ըստ թուրքական մամուլի՝ այցի գլխավոր նպատակը ռուսական կողմի հետ տուրիզմին առնչվող հարցերի քննարկումն է։ Սպասվում է հանդիպում ռուսական պատվիրակության հետ։ Քննարկվելու է նաև ռուսական Sputnik V համատեղ արտադրության հարցը։ Հիշեցնենք, որ մի շարք փորձագետներ ընդգծում են, որ թուրքական տնտեսությունը լուրջ հш րվածի տակ կընկնի , եթե համաճարակի պայմաններում քիչ ռուս

զբոսաշրջիկներ անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում։ Հենց տվյալ նպատակով է թուրքական պատվիրակությունը մեկնում Մոսկվա։ Նշենք նաև , որ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թվականի հունվար–ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 54.92 %-ով։ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր» -ի ղեկավար Աննա Պոպովան նշել էր, որ

կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամներից շատերը Թուրքիայից բերվում են Ռուսաստան: Աննա Պոպովաի խոսքով ՝ Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ բարձրացումն է պատճառը , որ դադարեցվել են թռիչքները ՌԴ-ից դեպի թուրքիա: Սակայն ի դեմս այս ամենի , որոշ վերլուծաբաններ գտնում են , որ ՌԴ-ից դեպի Թուրքիա թռիչքների արգելքը ունի նաև քաղաքական բնույթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *