Եթե ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրի Զանգեզուրի միջանցք, ապա ՌԴ-ն պետք է շատ հստակ գիտակցի, որ Հայաստանը անմիջապես… Վահե Աղաջանյանի ուշագրավ վերլուծականը

Եթե Ռուսաստանը ՀՀ-ին պարտադրի Զանգեզուրի միջանցք, ապա Ռուսաստանը պետք է շատ հստակ գիտակցի, որ ՀՀ-ն անմիջապես… Վահե Աղաջանյանի ուշագրավ վերլուծականը
Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եթե ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրի

Զանգեզուրի միջանցք, իսկ դա Հայաստանին հնարավոր է պարտադրել միայն Ադրբեջանին հшր ձակվելու և այդ միջանցքը գրավելու թույլտվություն տալով, ապա ՌԴ-ն պետք է շատ հստակ գիտակցի, որ Հայաստանն անմիջապես դուրս է գալու ՀԱՊԿ-ից, միանգամից խզ ելու է

ՌԴ-ի հետ բոլոր տեսակի դաշինքները ու հարաբերությունները, և փաստացի Ռուսաստանը դուրս է գալու Անդրկովկասից: ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալը կնշանակի տվյալ կառույցի փլու զում, քանի որ աշխարհը կտեսնի, որ

տվյալ կառույցը անպիտան էր և որևիցե աջակցություն ցույց չտվեց իր անդամ երկիրը, երբ նրա տարածքային ամբողջականության դեմ իրականացվում էր ագրեսիա: ՀԱՊԿ-ի փլու զումը և Անդրկովկասից ՌԴ-ի դուրս գալը ՌԴ-ին կդարձնի մեծ տարածք ունեցող,

բայց շարքային մի երկիր, որի կп րծանման դш տավճիռն արդեն կնքված կլինի: Փաստացի Հայաստանում հենց այս պահին որոշվում է, թե ով է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի շահերը սպասարկող, հայրենասեր ղեկավար, թե՞ բրիտանական գործակալ, որը հենց կп րծանում է ՌԴ-ն: ՀՀ-ն կաթիլ է օվկիանոսի մեջ, աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք քարտեզի վրա ևս չենք էլ երևում,

բայց եթե մենք պետք է խոր տակվենք, ապա մեզ հետ պետք է խոր տակենք բոլորին: Ես դեռ հույսեր ունեմ, որ ՌԴ-ն ՀՀ-ին այդ միջանցքը չի պարտադրի և Ադրբեջանին թույլտվություն չի տա հш րձակվել Սյունիքի մարզի վրա, բայց եթե դա տեղի ունենա, ապա դա լինելու է հենց ՌԴ-ի վերջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *