Մենք հայերի հաղթանակը Արցախում չէինք կարող թույլ տալ, քանզի… Սերգեյ Կուրղինյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ հայտարարությունը

‼«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը ԱՀ-ում, այլապես կկորցնեինք Կովկասը, հետո ամբողջ ՌԴ-ն»՝ օրերս հայտարարել է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» Սերգեյ Կուրղինյանը:
«lragir.am»-ը գրում է՝ Ռուսաստանի հայկական ազգանուններով գործիչները և ՀՀ ուղղությամբ Կրեմլի քաղաքական

մշակումներին մասնակից «հայամետ» գործիչները նրա համար են, որ հայերին մատչելի բացատրեն հայ-ռուսական հարաբերությունների էությունը: Դա շատ կարեւոր է, քանի որ հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը երբեմն ավելորդ խնդիրներ է առաջացնում Կրեմլի համար: Օրինակ, այդ շրջանակներն

էնքան էին խճճվել պш տերազմ 2020թ-ին Ռուսաստանին արդարացնելու հարցում, որ Կրեմլը հայտնվել էր հիմարի դերում, ու հայ ազգի մեկ այլ բարեկամ՝ Կոնստանտին Զատուլինը, ստիպված էր հայտարարել, որ պш տերազմը նախաձեռնել ու իրականացրել է ՌԴ-ն: Դե, իսկ Կրեմլի խորհրդական Վադիմ Եվսեեւն ավելի հեռուն էր գնացել՝ «Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան

նոր պш տերազմ և նոր պш րտություն»: Բազմաթիվ այլ մեջբերումներ կարելի է անել, սակայն այս երեքն էլ բավարար է հասկանալու համար ընդհանուր պատկերը, որից էլ հասկանալի են դառնում «մանրուքները», թեեւ հայկական քաղաքական դասը գերադասում է փորփրել հենց տվյալ մանրուքները, ընկնելով անհեթեթությունների մեջ: Իսկ ընդհանուր պատկերը այսպիսին է՝ հայկական անկախ պետականությունը Մոսկվայում ընկալվում է որպես սպш ռնալիք, ինչպես

քսաներրորդ դարասկզբին, որի ռш զմա-քաղաքական հաղթանակը ու սոցիալ-տնտեսական զարգացումն անթույլատրելի է: Վերջին շրջանում Բաքվի «անկախ» փորձագետները զարգացնում են այն թեզը, որ Ալիեւը ճիշտ է արել, որ չի գնացել մինչեւ վերջ և համաձայնել է ռուս խաղաղապահների մուտքին, քանի որ հակառակ պարագայում լուրջ խնդիրներ կառաջանային

միջազգային ասպարեզում: Այդ թեզը բնականաբար ուղղված է նախեւառաջ Ալիեւի հանդեպ ներքին քննադատություններին, մյուս կողմից այն արտահայտում է իրականությունը: Պուտինը փրկել է Ադրբեջանը, բայց ոչ միայն այդ մասով, այլ նաև պш տերազմի ամբողջ ընթացքի: Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն ու ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը երաշխավորելու նպատակով է, չեզոքացնելով հայերի յուրաքանչյուր նախաձեռնություն և պահանջ: Զուր չէ, որ խաղաղապահները ԼՂ-ում չունեն որեւէ մանդատ՝ ոչ միջազգային, ոչ էլ Բաքվի (Պուտին՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է):

Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ հայերի հանդեպ որեւէ պարտավորություններից, որոնք, ըստ Պեսկովի՝ լրացուցիչ գլխացավանք են: Ընդհանուր պատկերը հասկանալը կարեւոր է զարգացումների հետագա ընթացքը, կոմունիկացիաների էսպես կոչված ապաշրջափակման, Հայաստանում ռուսական զп րքի տեղաշարժի տրամաբանությունը հասկանալու, համապատասխան քաղաքականություն մշակելու ու դիմադրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *