Lragir.am-ը գրում է. Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած ՌԴ-ին պահանջներ ներկայացնել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները, հայտարարել է հայ ազգի բազմաչարչար բարեկամ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ,
պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ կարելի է որքան ցանկանում եք վերլուծել և ապացուցել ՌԴ-ի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մե ղքը կամ կարճատեսությունը, ինչպես նաեւ Լենինի հրшմ անագրերը Թուրքահայաստանի վերաբերյալ, որոնք փաստացի սահման էին գծում 10նամյակների ընթացքում այս մասում
ՌԴ-ի տարածքային ձեռքբերումների տակ: Զատուլինը ընդգծել է ՌԽՖՍՀ-
մ ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու ու նրա հաղթանակի հասնելու հարցում, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել 2-րդ աշխարհամшր տի տարիներին ու դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անդամը: «Անցյալը կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն ես կողմնակից չեմ, որ մենք այժմ վերադառնանք 1921թ-ի պատմությանը»,
հայտնել է պատգամավորը: Զատուլինը որպես հայ ազգի բարեկամ էական խոստովանություններ է կատարում: Ինչ ասես արժեր նրա այն հայտարարությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել պш տերազմը ԱՀ-ում: Ինչ վերաբերում է 1921 թվականի պայմանագրի վերաբերյալ հայտարարությանը, այն ուղղակի անգնահատելի է, նկատի ունենալով տվյալ թեմայով խորհրդային և հետխորհրդային շրջանի
տաբուն ՌԴ-ում և Հայաստանում: Հայաատանում հազվագյուտ զլմ-ներ և մեկնաբաններ են խոսում տվյալ թեմայով, խորհրդարանում միայն 1 պատգամավոր համարձակվեց բարձրացնել այդ հարցը: Ռուս-թուրքական տվյալ պայմանագրով ՌԴ-ն Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը: Ընդ որում, Թուրքիայի կողմից այդպիսի պահանջներ չկային: Քեմալը Կարսում համաձայն էր հանրաքվեի, Արարատի ու Նախիջեւանի վերաբերյալ նախապես խոսք անգամ չկար: Դա նախքան ռուսների հետ
համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920 թվականին կп տորելն էր: Էրդողանը հայտարարել է, որ մեծ շուքով պատրաստ են նշել պայմանագրի հարյուրամյակը, որով էլ գծագրվել են իր պետության արեւելյան սահմանները 1923 թվականին Լոզանի կոնֆերանսում:ՀՀ-ին կենսական տարածքներից զրկումը ու անպաշտ պանունակ սահմանները ՌԴ-ի կամքն էին
Զատուլինը նշում է, որ տվյալ պայմանագրերի մասով ՌԴ-ին պահանջներ ներկայացնելը տարօրինակ կլիներ: Այդ պարագայում հարց է ծագում՝ իսկ ինչ գործ ունի «կոմունիզմից հեռացած ՌԴ-ն» Ղրիմում: Հայկական շրջանում ռուս-թուրքական գործակցությունը տեղի է ունենում 1921 թ-ի պայմանագրի տառի և ոգու շրջանակում ու տրամաբանությամբ, և այդ առումով ՌԴ-ն, անկախ բոլշեւիկյան կամ պուտինյան լինելուց, տվյալ քաղաքականության շարունակողն է ու պատասխանատուն: 2020 թվականի պш տերազմը և «հետպш տերազմյա կարգավորումները»
տեղի են ունենում ռուս-թուրքական համաձայնություններով (այդ մասին հայտարարել են ՌԴ ամենաբարձր պաշտոնյաները), որը 1921 թվականի պայմանագրի շարունակությունն է: Զատուլինը 1 այլ կարեւոր խոստովանություն էլ է անում՝ Հայաստանն, հայկական կյանքերը Ռուսաստանի համար Թուրքիայի հետ համաձայնությունների մանրադրամ են: Նա կարող էր նաեւ օրինակ բերել, որ 1921 թվականին հայկական տարածքները նվիրելով, ՌԴ-ն նաեւ թուրքական զп րքը մտցրեց արդեն Խորհրդային
Հայաստան՝ ավարտին հասցնելու թուրքահայերի կո տորածները: 1921-23 թթ սպш նվեց 300-400 հազար հայ, մնացորդներին տեղափոխեցին ՌԴ խորքերը: Այդպիսով, Ռուսաստանը երաշխիքներ էր տալիս թուրքերին, հայկական հնարավոր պահանջների չեզոքացման հարցում: Այնպես որ, պահանջները ՌԴ-ին ոչ միայն տարօրինակ չեն, այլև՝ տեղին, ՀՀ-ի դեմ հերթական հш նցшգործության՝ 2020 թվականի պш տերազմի և ՀՀ-ի մասնատման ֆոնին: ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ-ից և Թուրքիայից պահանջով, կամ այլ պատեհ
առիթով վերաինտեգրել Կարս-Արդահանը, Արարատը և Նախիջեւանն իր իրավասության ներքո: Դա ՀՀ պետության ինքնիշխանության և արժանապատվության ցուցիչն է: ՀՀ-ում և Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայությունը գին ունի, ու տվյալ գինը քարոզչական, շш նտաժի ու սպա ռնալիքի միջոցով կերտված «փրկչությունը» չէ: Դրան ՀՀ-ում անգամ արդեն անհույս ռուսասերները չեն հավատում: