Համացանցում տարածված փաստաթուղթը ակնհայտորեն ունի տարբեր նպատակներ. Դրանք են… Հայկ Թորոյանի վերլուծությունը

Հայկ Թորոյանը գրել է.
Սոցցանցում տարածված փաստաթուղթը ակնհայտորեն ունի տարբեր նպատակներ։ Կարճ ասած, որոշ ներքին երևույթներ մտածելով, որ մարդու աչքը տեսածից է վախենում, փորձում են ձեռքները ինչ ընկնի լցնեն

համացանց մտածելով, միևնույն է պանիկա կսկսվի ու մարդիկ կդարձնեն քննարկման առարկա, մի քանի պիցցա գզող ֆեյքեր էլ կգրեն, որ վարչապետը ՀՀ- ն ծախեց, ու միսիան կկատարվի։ Հայեր ջան, ակնհայտ է, որ փաստաթղթում հիմնական կետերը փակ են, ի՞նչ եք կարծում,

եթե փաստաթուղթը ի վնաս ՀՀ-ի ու Հայ ազգի ունենար որևէ մեկ բացասական կետ, միթե՞ սևով կփակեին, չէ-որ եթե փաստաթուղթը լրտեսների կողմից մուտք է գործել համացանց, ապա նման կետի պարագայում այն կփակվեր, միանշանա ոչ։ Հետևաբար խնդրում եմ, մինչ ադրբեջանը խաղաղ ձևով չհեռանա Հայաստանի տարածքներից, Հայաստանում Հունիսին տեղի ունեցող ընտրությունները չավարտվեն,

խնդրում եմ Ձեզ, առնվազը իմ ընկերներին ու հետևորդներին, զերծ մնացեք մեդիա տե ռորից, վերնագիրներ կարդալով մի շտապեք կարծիք կազմել, մեդիա տե ռորի ու որոշ կարճամետրաժ մուլտիկանման տեսանյութերից զերծ մնացեք, նրանք միտումնավոր են արվում, որ մարդու ենթագիտակցության վրա բացասական արդյունք ունենան։

Հ.Գ. Իսկ էն երևույթները, որոնք տվյալ փաստաթուղթը տարածել են ու փորձել են բացասական ազդեցություն թողնել քաղաքացիների վրա, բա մի հատ փաստաթղթի բոլոր կետերը բացեք տեսնենք, միգուցե թղթում ալիևը ոչ միայն պարտավորվում է դուրս գալ ՀՀ տարածքներից, այլև պարտավորվում է հայ լրտեսների

անունները նույնպես փաստացի հրապարակի։ Հայեր ջան, դիվանագիտական գերծանրաբեռնված աշխատանք է կատարվում, փաստաթղթեր յուրաքանչյուր օր էլ գրելու են, ամեն օր էլ ստորագրելու են, առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։
#Զերծ_մնացեք_մեդիա_տերորից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *