Հայ ազգ`հորդորում եմ բոլորին` գոնե այժմ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական հայացքներն ու պատկերացումները. Հստակ է հետեւյալը… Հարություն Մկրտչյանի կոչը

Հարություն Մկրտչյանը գրում է. Մենք Մոնթե ենք ունեցել, ով 15 րոպե տվեց ադրբեջանցիներին, որ լքեն հայկական Քարվաճառը։

Տարիներ հետո ադրբեջանցիները արդեն Սյունիքում կամ Տավուշում են… Ու սրան մենք հասանք նույն այդ տարիների ընթացքում… Ով կպատկերացներ, որ համատարած անտարբերության, վախի, շահամոլության, էգոիզմի, դա վադիր մորթապաշտության, ռեժիմներ ստեղծելու,

ռեժիմներին ենթարկվելու ու ռեժիմը հայրենիքի հետ նույնականացնելու պտուղները այսքան շուտ կհասնեն եւ այսքան դառն են … Հայ ազգ`հորդորում եմ բոլորին` գոնե այժմ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական հայացքներն ու պատկերացումները, հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։

Հստակ է հետեւյալը. Հայաստանը Ադրբեջանին Սյունիքի «միջանցք» կամ ՀՀ սուվերեն տարածքի այս կամ այն հատվածից այս կամ այն կտորը չի պատրաստվում տալ ու չի տալու… Որեւէ ներկա կամ նախկին ղեկավար սա չի որոշում. սա որոշում է միջազգային իրավունքը եւ հայ ժողովրդի հավաքական ամբողջությունը:

Ինչու էի ասում կր ակել է պետք… «Ադրբեջան» պետությունը միայն ուժից է հետ քաշվում, ինչպես եւ իր` աշխարհի գլխին պատուհաս դարձած հովանավորյալը` Թուրքիան։ Չունենք սեփական ներուժ` պիտի գտնենք արտաքին այլընտրանք։

Չենք կարող մենք կրա կել` պիտի գտնենք նրան, ով կրա կ կբացի մեր փոխարեն` թեկուզ ժամանակավոր, բայց պիտի տերը լինենք մեր հողին, ջրին, համերկրացիների անվտ անգությանը ու ազգային արժանապատվությանը։

Հոգնել ենք կիսաճշմարտությունից! Հոգնել ենք կիսաստերից ! Հոգնել ենք այս սիրտ ու միտք մաշող կիսատ-պռատությունից! Հայաստանը փրկելու են անհատները` ի դեպ ինչպես միշտ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *