Գագիկ Սուրենյանը գրում է. Մայիսի քսանմեկին ու քսաներկուսին ՀՀ-ում կանխատեսվում են անոմալ շոգեր
Մայիսի քսանմեկին ՀՀ-ում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային

տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի քսանմեկը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա հինգից յոթ աստիճանով, մայիսի քսամնեկին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Մանավորապես
Արարատյան դաշտի և Երևանի շրջանում մայիսին երբևէ դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թվականին և 2020թվականն մայիսի 3-րդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, բայց ըստ կանխատեսումների այդ գոտիներում մայիսի քսանմեկին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված

օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի ութից տաս աստիճանով։ Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի քսաներեքից սկսած, որը կուղեկցվի նաև шմպրոպային բնույթի կարճատև անձրևներով։ #ՀՄԿ #HMC