Մարտին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:
Այս մասին Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով шղմ կահարույց գեղաթերթիկ է մարվել: Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:
Տվյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի հատվածը պատմական Հայաստանի տարածքներն են: Նամականիշի վրա պատկերված են Հաթայ, Շшնլըուրֆա, Մարդին, Մալաթիա, Հաքքարի, Քահրամանմարաշ, Սիվաս (Սեբաստիա), Դիարբեքիր, Մուշ, Էրզրпւմ, Էրզինջան (Երզնկա), Կարս, Վան Աղրը և
այլ նահանգները: Նշենք, որ տվյալ քարտեզը հի uտերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցհարթակներում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում шհш բեկչականն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» քարոզչությունը: Որոշ
լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև uш դրանք: Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում և տարածվում են տարբեր շրջանակների կողմից: «Տեսանք խն դրn առարկա քարտեզը: Այդ ամենը
unւտ է և կե ղծ: Նախկինում նման քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև ՀՀ-ն: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշ նшմանք հш րուցող ինչ-որ բաներ կան»: Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր: