Ֆրանսիայի ռազմական օգնության հանգամանքը հիշատակելիս, շատ կարեւոր է ուշադրություն դարձնել ԱՅՍ կետին… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս օրերին շատ եմ պատահում կարծիքներ էն մասին, որ պետք է բացել ֆրանսիական զորքի ճանապարհը դեպի Սյունիք: Ընդհանրական եմ ներկայացնում: Ֆրանսիայի ռш զմական օգնության պատրաստակամության

հանգամանքը հիշատակելիս, շատ կարեւոր է ուշադրություն դարձնել մի կետի, որը կարծես թե հաճախ մնում է անտեսված, մինչդեռ դա է առանցքայինը՝ ՄԱԿ ԱԽ մшնդատի ներքո: Ինչպես հայտարարեց Նիկոլը, Ֆրանսիան պատրաստ է ՄԱԿ ԱԽ մանդատով: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ

Ֆրանսիան պատրաստ է, սակայն այդ թվում միայն ՌԴ-ի հետ համաձայնեցված: Ըստ այդմ, երբ խոսվում է էն մասին, թե ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը վետո կդնի, դրա համար պետք է պարզապես դիմել Ֆրանսիային և բերել, սա, կներեք, որոշակի իմաստով անգամ ծիծաղելի է: Այլընտրանքը պետք չէ շփոթել պատրանքի հետ,

քաղաքականության մեջ դա ոչ թե օգնում է, այլ պш տժում: Ֆրանսիան ՀՀ- ին առաջարկում է թերեւս Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հնարավորություն, նոր գիծ բացել, ՀՀ- ին տալ նոր խաղաքարտ ու այդ միջոցով նաեւ ստանձնել նոր դերակատարում, որը մեծ հավանականությամբ քննարկված է Վաշինգտոնի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *