Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մայիսի քսանմեկին ու քսաներկուսին ՀՀ-ում կանխատեսվում են անոմալ շոգեր:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ջերմաստիճանի բարձրացման ու ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես
նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը տասներկուսից տասնյոթը մի մնացեք դրսում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ,

արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց գույնի ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ, օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ երեք լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր ու թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված և
ամենամատչելի միջոցը ջուրն է: Մեծ քանակությամբ աղերի և կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում ու անցկացնում է հոգնածությունը: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ ու աղեր, այն ծարավը հագեցնելու հիանալի միջոց է: Բնական հյութերից նախապատվությունը տալ լոլիկի, թուրինջի, բալի, սալորի ու հոնի հյութերին։

Թեյը նույնպես լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, նայց թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ ու ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ սննդից, նախընտրել առավոլ թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր ու հում բանջարեղեն, օգտագործվող հեղուկները
պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք առավել լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,չչարաշահել կոֆեին ու շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, փոքրերին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանզի պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը ու шր յան

շրջանառությունը, անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆի զիկական աշխատանքից, պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, բայց սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես անձանց վրա, այն տարածքներում, որտող առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: