Շավարշ Սողոմոնյանը գրում է. Բոլորին է հայտնի, որ ռոբերտ քոչարյանի օրոք օտարվել են բազում ռш զմավարական նշանակության օբյեկտներ, էսպես կոչված «գույք պարտքի դիմաց» հայտնի օպերացիայով։ Այժմ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ևս 1 շատ կարևոր փաստի վրա։ Ուզում եմ ուղիղ հարց տալ

քոչարյանի թիմին։ Ինչու՞ հայ-իրանական գազատարի տրամագիծը փոքրացվեց և 1.5 մ տրամագծի փոխարեն տեղադրվեցին 0.7 մետր տրամագծի խողովակներ։ Ուղիղ հարց է, հարց որը ընկած է նաև էսօր Սյունիքում` Հայաստանի Հանրապետության սահմանին տեղի
ունեցող իրադարձությունների ակունքներում։ 1.5 մետր տրամաչափի խողովակաշար տեղակայելու դեպքում ՀՀ-ն հնարավորություն էր ստանալու դառնալ նաև սեփական տարածքով գազ տեղափոխող` տարանցիկ երկիր, որը ՀՀ-ին հսկայական օգուտ կարող էր բերել, նաև անվտш նգային երաշխիքներ տալ մեր երկրին։ Երեկ սկսվեց մի պրոցես, որով արևմուտքը

սկսում է աստիճանաբար չեղարկել Իրանի հանդեպ պш տժամիջոցները։ Դա իր հերթին նշանակում է, որ մոտ ապագայում իրանական գազը և նավթը կարող են մեծ պահանջարկ ունենալ աշխարհի տարբեր երկրների կողմից։ Իսկ այդ պարագայում ՀՀ-ն հնարավորություն կունենա իրանական գազի և նավթի սպառման համար տարանցիկ երկիր հանդիսանալ, ինչը կարող
է մեծ օգուտներ բերել ՀՀ-ին ու ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՐՋ
ԱՆՎՏԱ ՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ։ Բոլորս էլ գիտենք, թե որ մարզն է Իրանի հետ սահմանակից։ Այո Սյունիքը։ Այս համատեքստում ամենևին էլ պատահական չէ քոչարյանի ակտիվությունը հատկապես

Սյունիքում։ Կարծում եմ նա ունի առաքելություն յուրաքանչյուր կերպ խափանել այն ինչի մասին արդեն նշեցի, խափանել ինչպես արեց տարիներ առաջ, 1.5 մետր տրամաչափի խողովակաշարը փոխարինելով 0.7 տրամաչափի խողովակաշարով։