Հայ ժողովուրդը ունի հաղթաթուղթ, որը, թերեւս, աշխարհում ոչ մի ազգ չունի: Դա… Փորձագետ Անդրեյ Բելյանինովի փայլուն խոսքերը հայ ազգի մասին

Հայ ազգը հաղթաթուղթ ունի, որը, թերեւս, աշխարհում ոչ ոք չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի

գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը: «Օրինակ՝ ՌԴ-ում առավել շատ հայ է ապրում, քան, հավանաբար, ՀՀ-ում»,- նշեց նա: Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում պետք է, 1-ին հերթին, միմյանց ճշմարտությունն ասել, և սկսել նրանից, թե օրինակ, ՀՀ-ում իրականում

որքան մարդ է բնակվում: «Տնտեսության տեսակետից նույնպես օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք թե՛ մշակույթի, թե՛ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,- ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է ԱՀ-ում պш տերազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել: «Պարտությունը սկսվում է

հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Շատ բարդ է ներսում шտելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, պետք է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի և ադրբեջանցիների միջեւ թշնш մություն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, սակայն թշն шմություն չկա»,- եզրափակեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *