Այս միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով , մինչդեռ… Իրանագետ Վարդան Ոսկանյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ վերլուծությունը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի ՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով

ստեղծվելիք Հյուսիս-Հարավ տրանսպпրտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան ու Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել ՀՀ-ն։ Որպեսզի պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը, իրանական Չաբահար նավահանգիստն Իրանի էն բացառիկ տարածքն է, որի վրա չի

տարածվում անգան ամերիկյան պш տժամիջոցների մի մասը, քանզի դրա միջոցով է իրականացվում նաև Աֆղանստանի սնուցումը, ինչը բխում է Վաշինգտոնի շահերից։ Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է անում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու համար Չաբահարից մոտ յոթանասուն

կիլոմետր հեռավորության վրա գտնվող թշ նшմական Պակիստանի Գվադար նավահանգիստն ու կտ րելով Աֆղանստանը և Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրասնպորտային առումով մեկուսացնելու Իսլամաբադին։ Եթե Հնդկաստանի դեսպանի խոսքերն իրանական լրատվամիջոցը ճիշտ է փոխանցել, ապա պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել զգալի փոփոխություն։ Բանը

նրանում է, որ վերոնշյալ միջանցքը պիտի անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը։ Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման կտրուկ շրջադարձի։ Ամենաակներև պատասխանը թաքնված է Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների մեջ, որոնք թուրքական «կնքահայրությամբ» հատկապես

վերջին շրջանում ստացել են գրեթե դաշնակցային բնույթ, հետևաբար Հնդկաստանը կարծես առաջնորդվում է «իմ թշ նшմու բարեկամը, առնվազն իմ բարեկամը չէ» տրամաբանական սկզբունքով՝ փորձելով այդ համատեքստում հայացքը սևեռել ՀՀ-ի ուղղությամբ։ Կից կարող եք տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն քարտեզը, որտեղ դեռևս նշված է Ադրբեջանը։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *