1in.am-ը գրել է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի քսանհինգին ԵՄ Վեհաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության պш տժամիջոցների քաղաքականությունն էֆեկտիվ չէ ու ՌԴ-ին զսպման համար Եվրամիությունը պետք է արմատապես փոխի քաղաքականությունն ու

գտնի նոր մեխանիզմներ: Մակրոնը նաև հայտարարել է, որ ԵՄ-ին պետք են ՌԴ հանդեպ կարճաժամկետ, երկարաժամկետ ու միջնաժամկետ ռш զմավարություններ, որոնց մասին նախապատրաստական աշխատանքը Եվրահանձնաժողովը պետք է հասցնի մինչև ԵՄ հունիսի 24-25-ին նախատեսված Վեհաժողով արդեն Ֆրանսիայի նախագահի
հայտարարությունը ուշադրության է արժանի թե լայն, թե մասնավոր՝ ռեգիոնալ իմաստով, հաշվի առնելով տվյալ դիրքավորումները, որ պաշտոնական Փարիզը ցուցաբերում է Կովկասում ստեղծված իրադրության, մասնավորապես Հայաստանի սահմանների առումով, նկատի ունենալով նաև Կովկասում և ՀՀ-ում Ռուսաստանի դերի հանգամանքը: Տվյալ համատեքստում ակնառու է

նաև, որ Եվրամիությունը պետք է լրջորեն վերանայի նաև իր քաղաքականությունը ՀՀ-ի հարցում, քանզի այդ հանգամանքը նույնպես անխուսափելիորեն առնչվում է Ռուսաստանի հանդեպ քաղաքականության ռш զմավարությանը: Ըստ այդմ, այն մշակումները, որոնք պետք է իրականացվեն մինչև հունիսի Վեհաժողով, պետք է շոշափեն նաև հայաստանյան ուղղությունը: Տվյալ իմաստով, նոր նշանակություն և նաև կարևորություն է ստանում Երևան-Փարիզ հարաբերությունը, որն առանց այդ էլ շոշափելի կարևորություն
էր ձեռք բերել սահմանային, ու ընդհանրապես հետպատեր-ազմյան իրավիճակի բերումով, այդ իրավիճակի հանդեպ Ֆրանսիայի միարժեք և նաև հստակ դիրքորոշման
համատեքստում: Ֆրանսիան այդ իմաստով հարթակը, խողովակը, էն դաշտն է, որի միջոցով Երևանը պետք է փորձի փոխշահավետ մշակումներ քննարկել Եվրամիության քաղաքականության մեջ որպես նպատակ վերաիմաստավորվելու, ինչպես նաև դրա շնորհիվ քաղաքականության նոր մոտեցումներ ձևավորելու համար, որոնք կօգնեն Հայաստանի պետական ու

հանրային ներուժի արդիականացման գործընթացում ավելի մեծ արդյունքի հասնելուն: Միևնույն ժամանակ, տվյալ խնդիրը և դրա ուղղությամբ աշխատանքը պետք է լինի թերևս ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև Հայաստանի հետպш տերազմյան վերականգնման, ու առաջին հերթին ինքնիշխանության ներուժի վերականգնման հարցում իրապես շահագրգռված քաղաքական ուժերի ու հանրային սեկտորի ներկայացուցիչների անելիքը, հասկանալի է՝ իրենց հնարավորությունների ու իրավասության, իրենց գործիքակազմի դաշտում: