Հիշեցնենք, որ բազմադարյան պատմություն կերտած ազգը ևս մեկ անգամ կանգած էր գոյության պայքարի առաջ: Ողջ աշխարհը ծվարել էր լռության մեջ: Թվում էր՝ չունեն աչքեր` տեսնելու համար հայ ազգին պատած արհավիրքը:
Չունեն ականջներ լսելու յուրաքանչյուր օր կп րզվող անմեղ և բարի կյանքերի մասին: Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով արցախյան մш րտերին ու լռության մեջ թաքնված միջազգային հանրությանը, հայտարարել է. «Մի բան կա, որի մասին չէի ցանկանա խոսել,
սակայն պետք է հիմա ասեմ. Գիտե՞ք, թե ինչքան հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց կարիերայի ու առաջընթացի համար պարտական են հայ ազգին. Եվ ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև մի շարք արտասահմանյան երկրներում։ Որտե՞ղ էին այդ գործիչները։ Երբ որ հայերին
քվեներ էր պետք, աջակցություն և այլն` դուք բոլորդ Արարատի մասին կենացներ էիք խմում, իսկ այժմ, երբ դուք եք պետք Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդին` կու՞յր և խու՞լ եք։ Ու՞ր է գլորվում աշխարհը».