Այսօր ողջ օրը այդ տեսարանը աչքիս առաջն էր և հոգիս տակն ու վրա էր արել… կեսօրին գործիս տեղի մոտ մի կին էր կանգնած հեռախոսով էր խոսում զինծա ռայող զավակի հետ ու ասաց… Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր կեսօրին գործիս տեղի մոտ մի կին էր կանգնած, ով ինքնամոռաց ու բարձրաձայն հեռախոսով էր խոսում զինծա ռայող որդու հետ… Ձագ ջան, շոր ունի՞ս, հրամա նատարներդ հետդ ի՞նչղ են, առողջականդ,

ինչի՞ կարիք ունիս բալես … համ էլ երազիս քեզի էի տեսել Տիգրան ջան… ես լավ եմ, ու և փեսեդ լավ են, ընկերներդ լավ են, ըսեցին, օր քեզի բան պետք է ուղարկեին ընկերներդ, ես էլ քու սիրածդ բաղաջն էի դրել հետները,

կերա՞ր…. Բալես, իմ համով տղա, իմ զինվոր որդի, զգույշ կեղնիս, զե նքը ծոցդ պահե և ուշադիր էղի, պոստի վրա չքնիս հանկարծ շուն շան որդիք չգան տանին, մորդ վիզը ծուռ չթողնես, քեզի բանմ էղավ, ես կխ ելռիմ… Ողջ առողջ գաս հասնիս մորդ, տանդ, դռանդ, սենյակդ էլ ռեմոնտ

անենք, որ քեզի նշանեմ… չէ ձագ ջան, լш ց չեմ էղնի, քամուց ձենս կորավ (բայց իրականում լш ց էր լինում)… Հեռախոսն անջատեց, իր կանգնեցրած երթուղայինը բաց թողեց, հենվեց մեքենայիս ու մի կուշտ լացեց, հանգստացավ և

նորից շարունակեց ճանապարհը…
Այսօր ողջ օրը այդ տեսարանը աչքիս առաջն էր և հոգիս տակն ու վրա էր արել… Նույնիսկ առաջարկեցի մեքենայովս տանեմ ուր որ պետք
է, սակայն աչքերը սրբելով ու սիրալիր կերպով շնորհակալություն հայտնելով հրաժարվեց:

Տիգրան ջան, ախպեր ջան, քեզ չեմ ճանաչում, բայց թող որ քո գլխավորությամբ մեր բոլոր զինծա ռայողներին բարի վերադարձ լինի, գաք հասնեք ձեր ընտանիքներին, նշանվեք, պսակվեք, որ ոչ մի ծնողի վիզը ծուռ չմնա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *