ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Մի քանի օր գազ չի լինի…«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ պլшնային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի երեսունմեկին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան, Պռոշյան և Մյասնիկյան փողոցների գшզասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի մեկին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21, 23, 25, 27, 29, 31, 33 շենքերի գազասպառողների գшզամատակարարումը: Ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար

հունիսի 3-ին ժամը տասից մինչև ժամը տասնութը կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, Դուրյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 12-րդ փողոցների առաջին նրբանցքի, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գшզամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու համար հունիսի երեքին ժամը ինից մինչև հունիսի չորսը ժամը քսանմեկը կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Բջնի, Կարենիս, Ալափարս,

Արզական, Ֆանտան, Թեղենիք, Քարաշամբ, Աղվերան հանգստյան գոտու գազասպառողների ու «Աշնաղ», «Եղիցի Լույս ՊՀ» ՍՊԸ-ների, «Նարինե Վարդանյան ու ընկերներ» ԼԸ-ի, «Արմինե» արտադրական կոոպերատիվի, «Կայծ» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ասկե Գրուպ», «Ձուլակենտրոն», «Գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ների, «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *